Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չքվեք ձեր պաշտոններից, թող գան մարդիկ, ում Մոսկվան վստահում է և հարգում…». Աշոտյան

13/03/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը դեռևս ամսվա սկզբին պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և բողոքել, թե իբր հայկական կողմը խախտում է միջազգային իրավունքն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղակայելով «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում»։ Ադրբեջանը նաև դժգոհել է, որ հայկական կողմը չի տրամադրում ականապատման քարտեզները։

Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է սրանց ցինիզմն ու անպատժելիության զգացումը։

Փոխանակ հայկական կողմը դիմի ՄԱԿ-ին ու այլ կառույցներին՝ բարձրաձայնելով այս ընթացքում Ադրբեջանի թույլ տված բազմաթիվ խախտումները, այդ թվում հրաժարումը կատարել գերիների վերադարձի պարտավորությունը, դեռ մի բան էլ իրենք են բողոքում։
Բայրամովի այս նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։

Իսկ ինչո՞վ է զբաղված հայկական կողմը։

Ինչո՞ւ ունենալով ավելի ծանրակշիռ հիմքեր և լուրջ փաստարկներ՝ մենք պաշտոնապես չենք դիմում ՄԱԿ, չենք ներկայացնում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, սադրիչ զորավարժություններն ու հայտարարությունները, գերիների պատանդառությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ապօրինի հավակնություններն ու ոտնձգությունները։

Ո՞րն է այս դավադիր անգործության պատճառը։

Մյուս կողմից՝ մեր իշխանությունները հղում են տալիս պաշտոնական Մոսկվայի հայտարարություններին, թե իբր տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է։

Գուցե Մոսկվայի՞ց եք վախենում։

Ինչո՞ւ չեք կարողանում ձեր բողոքը Մոսկվային ճիշտ ներկայացնել։

Չքվեք ձեր պաշտոններից, թող գան մարդիկ, ում Մոսկվան վստահում է եւ հարգում ու ովքեր լավ են պատկերացնում հայկական շահը եւ այն առաջ մղելու ճանապարհները։

Ինչպե՞ս է ստացվում, որ դուք Մոսկվայից եք վախենում, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի վախենում, այլ մի հատ էլ Նյու Յորքում մեր դեմ բողոք է ներկայացնում։

Թե՞ ձեր՝ աթոռին սոսնձվելու գինը էլի մենք պիտի վճարենք, ինչպես շարունակաբար վճարում ենք վերջին 3 տարիների ընթացքում։

Մյուս հարցը, որի մասին պետք է բարձրաձայնեմ, վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասով եռակողմ միջկառավարական նախագծին։

Ո՞ւր է այդ նախագիծը, ինչո՞ւ ոչինչ չի հրապարակվում։

Այս ուղղությամբ աշխատանքները ավարտվել են մարտի մեկին, սակայն արդեն մարտի կեսն է և ոչինչ չի հրապարակվում, ոչ մի դետալ չի բարձրաձայնվում։

Ի՞նչ ուղղությամբ են ընթանում կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքները, Հայստանի շահերը որտե՞ղ են ներառված, ինչպե՞ս են արտահայտվում։

Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզենք, որ «Նախիջևանի միջանցքը» թուրք-ադրբեջանական սցենարով կյանքի եք կոչել։

Մի հարց էլ․ օրերս կապիտուլյանտն ու Ալիևը հեռախոսազրույցներ են ունեցել Պուտինի հետ․ ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա գերիների վերադարձի մասին, ընդդիմությո՞ւնն է խանգարում, որ այդ հարցը լուծվի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը, գործունեության անկախության վերացման տանող Կառավարության նախաձեռնության մասին(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ը գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ը գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական