Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Ոստիկանությունն անվավեր է ճանաչել իր իսկ կողմից կայացրած վարչական ակտը

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը տեղեկացնում է.

ՀՀ վարչական դատարանը ՎԴ/7270/05/21 գործով բավարարել է իմ կողմից կազմված պարտավորեցման հայցը և պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը վերանայել ու անվավեր ճանաչել «Հայաստան» պմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ 300.000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին 20.10.2020 թվականի թիվ 000000001982 որոշումը:

Այդ որոշմամբ տուգանք էր նշանակվել կառավարության կողմից ռազմական դրության ընթացքում կարծիքի արտահայտման ազատության ապօրինի սահմանափակումը ենթադրաբար խախտելու հիմքով, մինչդեռ իրականում ներկայացվել էր իրականությունը պատերազմի վերաբերյալ:

Սա յուրահատուկ հաղթանակ է նրանով, որ այս անգամ հայցադիմումը ոչ թե վիճարկման էր, այլ պարտավորեցման, այսինքն դատարանը ոչ թե ինքն է անվավեր ճանաչում վարչական ակտը, այլ օրենքի ուժով ստիպում է ոստիկանությանը անվավեր ճանաչել իր իսկ կողմից կայացված վարչական ակտը: