Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ներկա իշխանությունները մեծավ մասամբ ապիկար են եւ որ ավելի վատն է՝ առաջնորդվում են մեկի կողմից. Կիրո Մանոյան

08/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկրի տնտեսության՝ բոլոր ոլորտներով եւ ճյուղերով, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոկիաների եւ պաշտպանության, ներքին եւ արտաքին քաղաքականության, արդարադատության եւ ցանկացած այլ բնագավառում, իսկ Սփյուռքի կամ Սփյուռքների դեպքում՝ կրթական, մշակութային, քաղաքական ազդեցության, լայն իմաստով տնտեսական հնարավորությունների ընդարձակման շուրջ կարելի է «համահայկական օրակարգ» ձեւավորել եւ այդ օրակարգի խնդիրների լուծման համար օգտագործել ո՛չ միայն Սփյուռքի հավաքական ներուժը, այլ նաեւ՝ պետության ամբողջ եւ հայ ազգի հավաքական ներուժը: Այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան«Սփյուռքի հավաքական ներուժի թիրախային ներգրավվածությունը՝ համահայկական օրակարգի համատեքստում» իր ելույթին «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը:

«Վերնագրում նշված մի քանի բառերի, եզրույթների սահմանումը, ավելի ճիշտ՝ գաղափարական ըմբռնումի սահմանումը պետք է կատարել, որպեսզի հետո ասվելիքները իմաստ ունենան.

Սփյուռքը ընդհանրապես ընկալվում է որպես Հայաստանից, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող հայությունը. բայց դա ոչ-ամբողջական բացատրություն է։ 

Այսօր արդեն խոսվում է հայկական ոչ թե մե՛կ Սփյուռքի, այլ Սփյուռքների մասին։ Եթե 25 տարի առաջ կարելի էր խոսել հատկապես Ցեղասպանության հետեւանքով աշխարհասփյուռ եղած զանգվածների կողմից ձեւավորված Սփյուռքի եւ 1970-ականներից՝ Խորհրդային եւ ապա վերանկախացած Հայաստանի Հանրապետությունից արտագաղթածներից ձեւավորված շերտի մասին, այսօր արդեն այս տեսակավորումը ա՛լ ավելի է շերտավորվել՝ հայախոս, ոչ-հայախոս եւ այլ շերտերով։

Երկրորդը «հավաքական ներուժն» է. հայկական Սփյուռքի կամ Սփյուռքների հավաքական ներուժը ամբողջությունն է այն ներուժին որ առկա է թե որպես հավաքականությունների եւ թե որպես առանձին անհատների ներուժը եւ այս՝ ոչ մեկ ձեւով միասնական, համադրված ներուժ չէ։ Այդ ներուժը բազմաբնույթ  է՝ մշակութայինից մինչեւ առողջապահություն եւ առեւտուր, ֆինանսականից մինչեւ բարձր տեգնոլոգիաներ, եւ ինչ որ իմաստով՝ գրեթե անսահմնափակ։ Իրականություն է նաեւ, որ ո՛չ Խորհրդային Հայաստանի եւ ոչ էլ՝ վերանկախացած Հայաստանի Հանրապետության օրերին՝ այս ներուժը կարելի եղած է սահմանել։ Եւ դա ոչ որովհետեւ տեղեկահավաքը ճիշտ կամ լավ չէ կազմակերպված, այլ՝ որովհետեւ խնդիրը տեղեկահավաքի մեջ չէ, այլ տեղ է. ո՞ւր… քիչ ետք կասեմ։

Երրորդը՝ «թիրախային ներգրավվածությունը՝ համահայկական օրակարգի համատեքստում»։ 

Նախ պետք է սկսել «համահայկական օրակարգից». «համահայկական օրակարգը» իմ պատկերացմամբ՝ ընդգրկում է թե՛ պետության պահպանման ու հզորացման, եւ թե՛ Սփյուռքի պահպանման ու հզորացման համար կենսական խնդիրները, եւ «թիրախային ներգրավվածությունը» վերաբերվում է բոլո՛ր ոլորտներում այդ ներուժի ներգրավվածությանը։ 

Այլ խոսքով՝ թե երկրի տնտեսության՝ բոլոր ոլորտներով եւ ճյուղերով, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոկիաների եւ պաշտպանության, ներքին եւ արտաքին քաղաքականության, արդարադատության եւ ցանկացած այլ բնագավառում, իսկ Սփյուռքի կամ Սփյուռքների դեպքում՝ կրթական, մշակութային, քաղաքական ազդեցության, լայն իմաստով տնտեսական հնարավորությունների ընդարձակման շուրջ կարելի է «համահայկական օրակարգ» ձեւավորել եւ այդ օրակարգի խնդիրների լուծման համար օգտագործել ո՛չ միայն Սփյուռքի հավաքական ներուժը, այլ նաեւ՝ պետության ամբողջ եւ հայ ազգի հավաքական ներուժը. ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ հասարակության տարբեր շերտերի եւ խմբերի եւ առանձին անհատների ամբողջական ներուժը։

Որոշ գնահատականներ եմ տալու, հաստատումներ եմ կատարելու, որոնք չեն վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններին։ 

Տարբերությունն այն է, որ ներկա իշխանությունները մեծավ մասամբ ապիկար են եւ որ ավելի վատն է՝ առաջնորդվում են մեկի կողմից՝ ո՛վ կա՛մ ինչ-ինչ պատճառներով անմեղսունակ է, կամ՝ որ ավելի հավանական է՝ այլ առաքելությամբ է վերցրել իշխանությունը կամ բերվել, դրսի ուժերի կողմից բերվել իշխանության ղեկին…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանին սպանելու, եւս մեկին վիրավորելու մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է 

Հաջորդ գրառումը

Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու դիրքորոշմանը. իրանցի պատգամավոր

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու դիրքորոշմանը. իրանցի պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական