Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նա շարունակում է նախանձել իր սերնդի այն քաղաքական գործիչներին, որոնք իրենից առավել են

Իմ կալանքը Նիկոլ Փաշինյանի վախի և ոխի արտահայտումն է, ինձ կալանավորելով՝ վախի մթնոլորտ է տարածում և անձնական ոխ լուծում. դատարանում լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 «Մի՛ զարմացեք, ինքը վարչապետ է, իսկ ես կալանավոր, բայց նա շարունակում է նախանձել իր սերնդի այն քաղաքական գործիչներին, որոնք իրենից առավել են։ Անգամ՝ Էդմոն Մարուքյանին», – ասաց նա։