Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ով այս աղետի վտանգը չի տեսնում, ապա նա իր մտածողությամբ սովորական անասուն է

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը կարծում է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է, ինչի կապակցությամբ Հայաստանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը միակ ռազմաքաղաքական կազմակերպությանը (ՀԱՊԿ), որին անդամակցում է։

«Սա հայտարարում է այն մարդը, ում իշխանության օրոք Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա ու զավթել այն, իսկ ինքն էլ Հայաստանը համարում է աշխարհի յոթ առավել անվտանգ երկրներից մեկը։

Եթե Հայաստանում մնացել է դեռ մեկ հոգի, ով այս աղետի վտանգը չի տեսնում, ապա նա իր մտածողությամբ սովորական անասուն է»,- գրել է Ղազարյանը։