Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Միքայել սրբազանի պարագայում խափանման միջոցը կիրառվում է որպես պատիժ. ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․

«Երեկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժեց առաջին ատյանի դատարանի` կալանք կիրառելու մասին որոշման դեմ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների բողոքը:

Վերաքննիչ դատարանի որոշումը հերթական ցավալի փաստն է այն բանի, որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության, իսկ երբեմն էլ՝ բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հետ։

Խափանման միջոցը չպետք է վերածվի պատժի։

Իսկ Միքայել սրբազանի պարագայում հենց դա է տեղի ունենում՝ առանց իրական իրավական հիմնավորման և ի հեճուկս ողջամտության։

Այս որոշումն այլևս միայն իրավական խնդիր չէ։

Այն վերածվել է պետական լրջության և ինստիտուցիոնալ ճգնաժամի հստակ ազդանշանի։

Այս որոշումը ևս մեկ անգամ հաստատեց՝ գործող հակազգային իշխանությունները շարունակում են օգտագործել իրավական գործիքակազմը իբրև քաղաքական զենք` այլակարծությունը ճնշելու համար:

Սա համակարգի արձագանքն էր ճշմարտության նկատմամբ ունեցած վախի»: