Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք չենք նկատում, բայց մենք շատ սահուն մտնում ենք Ալիևին ցանկալի բովանդակության հարթություն. Վահե Հովհաննիսյան

31/07/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիևը փորձում է փոխել ոչ միայն Արցախի խնդրի բովանդակությունը, այլև ողջ տարածաշրջանի հեռանկարը։ Նրա քայլերը ստիպում են մտածել, որ դրվում է Հարավային Կովկասում հայկական պետականությունների վերացման խնդիրը. գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Դա ենթադրում է քայլերի և տեխնոլոգիաների մեծ փաթեթ՝ շրջափակում, էթնիկ զտում, ՀՀ-ում հարմար իշխանություններ և քաղաքական ուժեր ունենալը, ազգային արժանապատվության ստորացում, առանձին անհատների չեզոքացում, սփյուռքի և ՀՀ-ի տարանջատում, իրենց համար շահավետ կոմունիկացիաների ստացում, ջրային և այլ ռեսուրսների վրա վերահսկողություն, հայկական զինված ուժերի վերականգնմանը խոչընդոտում, պարտվողական և հանձնված հոգեվիճակի ձևավորում և այլն, և այլն։

Մեր գլոբալ խնդիրը Արցախի հարցի, տարածաշրջանի գծվող ճարտարապետության մեր հստակ բովանդակությունը ձևակերպելն է։ Մենք չենք նկատում, բայց մենք շատ սահուն մտնում ենք Ալիևին ցանկալի բովանդակության հարթություն՝ նույնիսկ նրա դեմ պայքարելիս, և միջազգային հանրությանն էլ մեր պահվածքով «քարշ տալիս» դեպի Ալիևի պարտադրած բովանդակություն։

Եթե մենք չդնենք մեր հստակ բովանդակությունը, անհնար կլինի ներքին կոնսոլիդացիա ապահովել և հասկանալի լինել արտաքին աշխարհի համար՝ միջնորդների, պոտենցիալ դաշնակիցների, և բարյացակամ հարևանների։

Ռուբեն Վարդանյանի ձևակերպումը շատ դիպուկ էր. «Այս բլոկադան զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի»։

Վագիֆ Խաչատրյանի դեպքը մեկ անձի առևանգման մասին չէ, Երասխում կառուցվող գործարանի վրա կրակելը սահմանային միջադեպի մասին չէ։ Եվ այլն։

Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր հարցերի շուրջ մե´ր սկզբունքային մոտեցումը ձևակերպել։

Սա առաջին հերթին իհարկե իշխանության գործն էր, բայց իշխանությունը լրիվ հակառակն է անում՝ շարժվելով Ալիևի ցանկություններով։ Սա պետք է աներ տիտղոսային ընդդիմությունը, բայց արդեն հասկանալի է, որ ակնկալիքներ չկան։ Բայց սա պե´տք է արվի, ու դրա համար նոր ձևաչափեր, որոշումներ կայացնող նոր սենյակներ են պետք։

Մոտեցումների հստակ ձևակերպմանը կհաջորդի այդ ուղղությամբ քայլերի հստակ ցանկը՝ ամեն մեկիս, հազարավոր մարդկանց և կառույցների (ինստիտուտների) անելիքը։ Հակառակ դեպքում մենք այդպես էլ չենք հասկանա՝ ինչ-որ բան ճի՞շտ ենք անում, թե՞ սխալ, ու անվերջ անիմաստ կվիճենք իրար հետ։

Մենք մեզ և աշխարհի համար պետք է ձևակերպենք՝ ի´նչ է Արցախի խնդիրը, որ կարողանանք ընդունելի լուծումներ գտնել, մենք պետք է ձևակերպենք, թե ի´նչ է մեզ համար տարածաշրջանային կայունությունը և հաղորդակցությունը, որ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է, չդառնանք «միջանցք տալու կամ չտալու» թակարդի գերին։

Այս պահին հայ ժողովրդի համար ոչ ոք չի ձևակերպել իր նպատակը՝ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապրել սեփական հողում՝ Հայաստանում և Արցախում։ Հայաստանի նոր լիդերության խնդիրը այս պարզ, բայց ամենակարևոր նպատակը ձևակերպելն է», – գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստորագրահավաքով ոչ թե «Հայաքվեն» ավարտվեց, այլ միայն նոր է սկսվում». Չալաբյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը Բելառուսից դուրս կբերի միջուկային զենքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը Բելառուսից դուրս կբերի միջուկային զենքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։ 1994թ. մայիսի 12-ին ուժի...

ԿարդալDetails

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական