Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հերթական անգամ մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքն ու իր իշխող թիմը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է.

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը այսօր կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չասաց:

Այս նախադասությունը նրան կպարտադրեր իր երկրի տարածքային ամբողջականության համար հոգ տանող ցանկացած թիմ, բայց նրա թիմը դա չարեց։

Հերթական անգամ մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքն ու իր իշխող թիմը:

Եվ վերջում, ամենակարևորը պարզվեց, որ մենք ունենք բացառիկ տնտեսական աճ, և հատկապես այդ աճը կանխելու համար է Ադրբեջանի ագրեսիան: Եվ իրենք հավատարիմ են խաղաղության իրենց պատրանքին: Թեկուզ մի քանի տասնյակ զոհերի գնով: Հավատարիմ են պատերազմ բերող խաղաղության օրակարգին:

Եվ ինչպես միշտ` «Պատասխանատուն ես եմ, մեղավորը ե՞ս եմ»: