Ուրբաթ, Փետրվարի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք. քաղբանտարկյալ Աշոտ Երկաթ

20/02/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սիսական» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Աշոտ Մինասյանը (Երկաթը) գրում է.

«Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․․․

Բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա ու մտքերս դուրս են գալիս պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում՝ հեռուներում, ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ։ Նա ամբողջ զորքին թողեց անտրուսիկ։ Այսօր այդ բոլոր անտրուսիկները բանակ են ղեկավարում, ժողովուրդ են ղեկավարում, երկիր են ղեկավարում։ Հիմա չգիտեմ՝ իրենք տրուսիկ հագնու՞մ են, թե ոչ… Գուցե սովորություն են դարձրել մինչև հիմա անտրուսիկ են ման գալիս:

Քաջ Նազարի բախտ է, կպատահի:

Վա՜յ, Վազգեն, վա՜յ…

Մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ:

Հա, հիշեցի, մի չկայացած զորահրամանատար էլ կար, ասում էր՝ մի գիշերում 40 կիլոմետր նահանջ եմ տվել, տղերք եմ փրկել:

Բա դու հրամատա՞ր ես, դիրք դնեիր, խրամատ փորեիր, ռուբյոժ կտրեիր: Կարո՞ղ ա դու մարաթոնյան վազքի էիր դուրս եկել:

Կարո՞ղ ես հիշել զորքիցդ ամենաարագը ո՞վ էր վազում:

Կարո՞ղ ա առաջին տեղն ես բռնել:

Ես հիշում եմ նման մի դեպք 1993թ-ի դեկտեմբերին Օմարում:

Հիշում եմ նաև 1994 թ-ի փետրվարին որքան զոհեր տվեցինք, որպեսզի վերականգնենք՝ ձեր թողած դիրքերը:

Թե՞ ձեր հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:

Վա՜յ, սպարապետ, վա՜յ…

Ես հիշեցի ևս մեկ զորահրամանատարի, որն ասում էր՝ Արցախի ազատագրումը սկսվել է Թուրուսի խութից ու հարց է ծագում. Արցախի փակու՞մն էլ է ավարտվում է Թուրուսի խութով:

Չէ,՛ տղերք ջան, չէ՛:

Արցախի հարցը փակված չէ, Արցախը եղել է, կա ու լինելու է:

Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք:

Դե ով էր կասկածում, լավ հիշում ենք հրամանները․

— Գյադե՛ք, էս կուռն անցեք։

— Գյադե՛ք, էն կուռն անցեք։

Ու կուռից կուռ անցնելով երկիրն ավելի է փոքրանում, սարերն ավելի են հեռանում, որովհետև ցուրտ են սարերը, սև են լճերը` սև ու սառցապատ, որտեղ տարին 12 ամիս սառույց է, և գյադեքը կրավորական կեցվածք են ընդունում, ուրանում են և կատարում իրենց «գերագույն գլխավոր» հրամանատարի հրամանները:

Մեծն Գարեգին Նժդեհն ասել է՝

-Զորավար չես, որ նախ զինվոր չես:

Ախր դուք, ե՞րբ էիք զինվոր եղել, որ ձեզ հրամանատարի տեղ էիք դրել:

Բազեն թռչուն է, բայց ամեն թռչուն բազե չէ:

Այո, ամեն սպա ղեկավար չէ»:

Դուք էս ի՞նչ արեցիք, տղե՛րք, էս ի՞նչ արեցիք:

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ

Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ

Հաջորդ գրառումը

Պապոյանի առեղծվածը մայաների տեսիլքներում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը չվերթներ է կատարում դեպի Իսրայել

19/02/2026
Հրապարակախոսություն

Թուրքիան փորձում է հնարավորինս շուտ ստանալ հասանելիություն սիրիական և միջինասիական, աֆրիկյան ռեսուրսներին

19/02/2026
Հրապարակախոսություն

Նեթանյահուի ճնշման ներքո, տարածաշրջան են տեղափոխվել շատ ավելի մեծ ուժեր. խոսքը լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մասին է. քաղաքագետ

19/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը Տեր Սերոբին արգելել է բարձրանալ խորան, հոգևոր ծառայություն մատուցել

18/02/2026
Հաջորդ գրառումը

Պապոյանի առեղծվածը մայաների տեսիլքներում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական