Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրենիքիս պաշտպանությունը, Հայրենիքիս մի բեկոր Բրյուսովի պաշտպանությունը քաղաքական չեմ համարում

12/10/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.« Ողջ օրը ցանկանում էի գրել։ Հոգիս կրծում էր երկմտումը։ Այսօր բրյուսովցիների արդարացի ընդվզմանն ի՞նչ արձագանքեի։ Այն, որ Հայրենիքը կորցնելու վտանգի մասին բարձրաձայնելիս այդ հրաշք ուսանողներից գրեթե որեւէ մեկը չարձագանքե՞ց, մեր գործընկեր Լիլիթ Գալստյանը երբ փորձում էր հանուն Հայրենիքի, հանուն Արցախի հայտարարության տակ ստորագրություն հավաքել, ու դասախոսների մեծագույն մասը խուսափե՞ց, չմասնակցե՞ց, ավելին՝ նախկիններին քննադատե՞ց։

Չեմ անի դա։ Քանի որ Բրյուսովն ինձ համար շատ հարազատ է։ Իրականում, մենք այսօր Հայրենիք, Արցախ, Պետականություն կորցնելու վիհի առաջ ենք, քանի որ «բա դու՜ու՜ու՜ք…» չարախնդող հայտարարության հեղինակ ենք միշտ եղել։

Բրյուսովն ինձ համար դասավանդածս համալսարանն է։ Ու ամենակարեւորը՝ Բյուսովում Հայաստանում լրագրության լավագույն ֆակուլտետն է գործում, որի ամեն տարվա շրջանավարտ պրակտիկանտներից առնվազն մեկ-երկուսն ընդունվել են «Երկիր Մեդիա» աշխատանքի։ Բրյուսովցի դասախոսներից են եղել, որ Դիմադրության շարժման երթերին միշտ ներկա են եղել։ ՈՒ կարիք չկա այպանել Համալսարանը, եթե, ցավոք, ուսանողներն անտարբեր են եղել։ Դա մեր ժողովրդի ողբերգությունն է։ Դժբախտությունն է։

Ինչո՞ւ, Մայր Բուհն այլ կե՞րպ է վարվել։ Ոչ, նրանք էլ են անտարբեր եղել ու կան։ Նրանք անտարբեր են, երբ Հայրենիք է կորսվում, երբ անարդարություն է տեղի ունենում, ուսանող են հեռացնում քաղաքական պատճառներով։ Մայր Բուհից հետ չեն մնում մնացած ուսումնական հաստատությունները։ Բոլորն էլ որոշել են ապրել արհեստական կոմֆորտ տարածքում։

Պոլիտեխնիկն է իր հրաշք այգին ճաղավանդակներով շրջափակում (երբ մեր սահմանի ամրաշինական աշխատանքները զրոյական մակարդակի են)։ Երեւի որոշել են, որ թշնամուն այդ դիրքերում են կանգնեցնելու։ Կամ իշխանական մի երիտասարդի (Ավլինյանի է ազգանունը) քմահաճույքով, նույն պոլիտեխնիկցի դասախոսները ծաղրածուի հագուստ են հագնելու ու հանրային ծաղրուծանակի արժանանալու։

Գյուղինստիտուտում համակերպվեցին, որ իրենց ուսխորհրդի նախագահը գործ սարքող է լինելու ու Ավետիք Չալաբյանի գլխին սարքելու է գաղտնի ձայնագրությամբ ու սադրանքով։

Բժշկականի ռեկտորը «բարեգութ» տեսքով հազարավոր զոհերի պատճառ դարձած տիկնանց ու պաշտոնյաների է պարբերաբար դիմավորելու ծաղկեփնջերով։

Բոլորը նախկինում հանրապետականացումից դժգոհելուց հետո, ամեն մեկի վզին մի քանի չկայացած, անուս պաշտոնյա են դրել իբրեւ խոհրդի նախագահ ու անդամ։

Լուռ են մի քանի տարի առաջ բոլոր ԲՈՒՀ-երում գորգերով ընդունվող Ապրիլյան պատերազմի հերոս վետերեանները։ Դե՜ ամեն մեկը գործի է։ Ասում են՝ իրավունք չունեն հրապարակային գործունեություն ծավալել։

ՈՒ ԱՀԱՎՈՐԸ։ Իրականում լուռ է ԲՐՅՈՒՍՈՎԸ։ Այսօր զանգիս արձագանքել են՝ չեն ուզում քաղաքականացնել։ Բայց ես Հայրենիքիս պաշտպանությունը, Հայրենիքիս մի բեկոր Բրյուսովի պաշտպանությունը քաղաքական չեմ համարում։ Սա առոչինչ է։ Դրա համար էլ՝ լինելու եմ առաջին շարքերում։ Պարտքս է։ Առանց դրա ապրելս արդեն իմաստազուրկ է։

Իրենց իրավունքները պաշտպանող երիտասարդները, դստերս տարիքի աղջնակները կարող են մտածել, որ դա քաղաքականություն չէ, բայց հո լավ գիտեմ, որ դա է քաղաքականությունը։ ՈՒ վերջում։ Պապանձվեն բոլորը, որոնք իրենց անմակարդակ պատկերացումներով Բրյուսովը համարում են «կանանոց» ու ծաղրում Համալսարանին։ Այնտեղ ուսանել ու շարունակում են ուսանել արժանապատիվ մարդիկ, մեր դստրերի տարիքի աղջնակներ, մեր որդիների տարիքի երիտասարդներ, որոնք, վստահ եմ՝ կփոխեն երկիրը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն, կխոսեն նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից

Հաջորդ գրառումը

Պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ենք ունենալու եւ դելիմիտացիա. Արմեն Գրիգորյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված ապօրինությունները դուրս են գալիս նոր հարթություն. ՀԱԿ-ի հայտարարությունը

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025
Հաջորդ գրառումը

Պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ենք ունենալու եւ դելիմիտացիա. Արմեն Գրիգորյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական