Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն, կխոսեն նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից

Հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. հայտնել է ՌԴ  նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը. հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

Կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն և ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։