Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց պետությունը պետություն է, չկա 1-ին, 2-րդ ու 3-րդ. Կարեն Ճշմարիտյան

12/02/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է․

«Հանրապետության 2-րդն ու 3-րդը ո՞րն է…

Հստակ ու պարզ չէ, թե որտեղ , երբ, ինչու և ինչպես է դարձել կարծրատիպ 2-րդ, կամ 3-րդ Հանրապետություն հասկացությունը, որն էլ հավանաբար անտեղի գայթակղություն է առաջացրել ստեղծել  նաև  4-րդը։ Բանն այն է, որ Հայաստանի պարագայում  նման բան չկա և չի կարող լինել։ Պատճառն էլ  շատ պարզ է՝ եթե պետությունը  հիմնադրելու, պահպանելու և զարգացնելու հիմքերը, այն է՝ հայ ժողովրդի ազգային նպատակներն ու արժեքային համակարգը չեն փոփոխվել, իսկ Հայաստանի պարագայում դրանք անփոփոխ են առնվազն երկու հազարամյակ,  ապա հանրապետության (պետության) հերթական համարակալումն ըստ հասարակական կառուցակարգի, կամ կառավարման իրավակարգի փոփոխության՝ առնվազն անհիմն է, եթե չասենք՝ լիարժեք զավեշտ է։

Առավել ևս սա վերաբերում է վերջին 100 տարվան, երբ ոչ ազգային արժեքներից, ոչ էլ իր պատմական տարածքի վրա ապրելու և զարգանալու նպատակադրումներից հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվել։

Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ չի հրաժարվել։

Օրինակները շատ շատ են, բայց հիշատակենք միայն երեքը.

– Հայրենական մեծ պատերազմից հետո Խորհրդային Միության կողմից Արևմտյան Հայաստանը վերամիավորելու նախաձեռնությունը,

– Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովի կողմից Արցախը Հայաստանին վերամիավորելու ջանքերը, այդ թվում՝ Ստալինին ուղղված խնդրագրերը,

– Խորհրդային Միության օրոք Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը։

Հետևաբար, ամենևին էլ  էական չէ, թե թղթերի վրա ինչեր են գրված եղել, կամ ովքեր, և ինչեր են պարտադրում գրել։ Գլխավորն այն է, որ պետությունը հիմնադրող ազգն իր հավաքական իղձերում ու գաղափարներում չի կրել, և չի կրելու որևէ փոփոխություն։ 

Կարճ ասած՝ պետության (հանրապետության) հերթական համարակալումն ըստ նրա հասարակական իրավակարգի, կամ կառավարման կառուցակարգի փոփոխության՝ պարզապես անախրոնիզմ է։

Միապետություն է, կրոնապետություն է, հանրապետություն է՝ սովետական է, թե բուրժուական է՝ միևնույն է՝ Հայոց պետությունը պետություն է, և չկա նրա 1-ինը, 2-րդն ու 3-րդը…

ՀԳ․ Օտար ազգերին ընդօրինակելու շատ ավելի արժեքավոր բաներ կան՝ կարգապահությունից, ճշտապահությունից, ազնվությունից, գիտությունից, տեխնոլոգիայից ու կենցաղային վարվելակերպից սկսած՝ իրենց ազգային ինքնությունը պահպանելու համար հերոսանալով վերջացրած։

Իբր՝ առաջադեմ, կամ ժամանակակից երևալու համար հենց այնպես և անիմաստ ամեն ինչ կապկելը միայն քմծիծաղ է առաջացնում հենց նրանց մոտ, ում ձգտում եք կապկել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԴԽ-ի երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ․ Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական