Ֆրանսիական հեղափոխության արդյունքում հին կարգերը կազմաքանդվեցին, և Ֆրանսիան դե յուրե միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար բոլորի համար։
Հավանաբար շատերը կտարակուսեն՝ մեր երկիրն ի՞նչ կապ ունի միապետության հետ. ՀՀ միապետությո՞ւն է:
Պատկերացրեք՝ այո։
Արդի Հայաստանը դասական միապետություն է։ Փորձենք ներկայացնել քպ հեծանվորդ միապետի իշխանական լծակները։
1. Նա կառավարության ղեկավար է։
2 . Նրա անձնական ցուցակով նշանակված կամակատար 88 պատգամավորները ազգային ժողովը դարձրել են ուսապարկերի պահեստ։
3. Նրա ենթակայության տակ է քննչական կոմիտեն։
4 . Նրա ենթակայության տակ է երկրի ԱԳՆ-ը։
5 . Նրա ենթակայության տակ է երկրի ԱԱԾ-ն։
6 . Նրա ենթակայության տակ է գլխավոր դատախազը։
7. Նրա ենթակայության տակ է երկրի ՆԳ նախարարը։
8 . Նրա ենթակայության տակ են բոլոր գույնի բերետները, պարեկները։
9 . Նրա ենթակայության տակ են հեռուստատեսությունը և ռադիոն։
10 . Նրա ենթակայության տակ են գլխավոր շտաբի պետը ՊՆ վարժապետ ղեկավարը։
11. Նրա ենթակայության տակ են երկրի օլիգարխ հիպերմարկետների տերերը։
12 . Նրա ենթակայության տակ են Երևանի և մարզերի ղեկավարները։
13. Նրա ենթակայության տակ են մի քանի տասնյակ հազարավոր ֆեյքերը։
14 . Նրա ենթակայության տակ է յութուբյան քարոզիչների ստոր բանակը։
15 . Նա բնակվում է ժողովրդից առանձնացված, զորքով պաշտպանված դղյակում։
Միապետի կնոջ, վերջինիս կազմակերպած զեխ խրախճանքների մասին չենք էլ ուզում խոսել։
Փաստացի ունենք իրավիճակ, երբ մեկ հոգի կլանել է ողջ իշխանությունը, ուզուրպացրել է այն և դարձել լիակատար դասական միապետ՝ առանց որևէ օրենսդրական կամ բարոյական սահմանափակումների։
Այս գավառական միապետը ամեն ինչի հետ նաև կապիտուլյացիա ստորագրած մեկն է։
Հարգելի քաղաքացիներ, մենք միապետության վերածելու երկիր չունենք։ Ակնհայտ է, որ հայ մարդը, քաղաքացին իր էությամբ դեմ է մեկ անձի անսահմանափակ միապետական կառավարմանը, որն արդեն իսկ գրանցում է երկրի քաղաքական մայրամուտ։
Մենք հավաքական կամք պետք է դրսևորենք և իրավազոր քայլերով պետք է դադարեցնենք Հայաստանի ողբերգությունը։
Որպես վերջաբան։
Բոլորիդ հորդորում եմ միանալ սրբազան շարժմանը և համընդհանուր ջանք ներդնել Հանրապետական Հայաստանի փրկության համար։ Հայաստանը չպե՛տք է վերածվի միապետության։
Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ