Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. Մուրադ Փափազյան

21/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հուսով եմ` այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին (Հայաստանի ժամանակով) մեկնարկելիք նիստում Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Հայաստան։ 

Տարբեր պաշտոնական վարկածները մեկ տարուց ավելի հակասում են միմյանց։ Ի վերջո, պատճառաբանվեց «պետական գաղտնիքը»։ Այժմ ժամանակն է բացահայտելու իրական դրդապատճառները, որոնք դրդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գնալ այս քայլին։ Ես միակը չեմ, քանի որ Հայաստան վերադառնալու իմ արգելքից մի քանի օր անց նույն ճակատագրին արժանացան Սյունե եւ Մասիս Աբրահամյանները, մի քանի ամիս անց՝ Նժդեհ Գարակավորյանը, Ասլան Ասլանյանը եւ Արենի Մարկոսյանը։ Բոլորն էլ Դաշնակցության անդամներ են։

Հասկանալի է՝ խախտվել են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Ազատությունների և ժողովրդավարության դրոշները ծածանելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ամեն քայլափոխի ոտնահարում է դրանք։

Հայաստանի, Արցախի և Հայ դատի պաշտպանությանը ծառայելու իմ 40 տարվա հանձնառությունը հիմնված է խոր համոզմունքների վրա։ Եւ անկախ ամեն ինչից ես շարունակելու իմ պայքարը Հայաստանի և Արցախի համար՝ բոլոր հնարավոր հարթակներում։ Հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության եւ անկախության է, որ մենք պետք է շարունակենք պայքարը։ Կառավարություններն անցնում են, ժողովուրդը մնում է։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մասնավոր սեփականությունը չէ։ Օրենքի գերակայությունն ունի իր կանոնները, և Նիկոլ Փաշինյանը խախտել է դրանք։

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատությունը կպարտադրի իշխանություններին՝ հրապարակել իմ մուտքի արգելքի պատճառները։

Դատական նիստը, որը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ին, էական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդավարական մակարդակը որոշելու համար։ Իմ վճռականությունն անսասան է։ Եթե Հայաստանի արդարադատությունը ցույց տա այս խնդիրը լուծելու իր անկարողությունը, ես Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքներն այսօր իրականացվել են

Հաջորդ գրառումը

Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական