Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի գործող իշխանությունների անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք է առաջացնում

06/02/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը.

Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։

Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ Այն հանդիսանում է քաղաքական հետապնդման ու հայատյացության դասական օրինակ և հակասում է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Ժնևի կոնվենցիաներին և դրանց հավելյալ արձանագրություններին, ինչպես նաև արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և ռազմագերիների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորություններին։

Չնայած նման զարգացումների կանխատեսելիությանը՝ տեղի ունեցածը խոր մտահոգություն և ցավ է առաջացնում, քանի որ ևս մեկ անգամ փաստում է միջազգային իրավական մեխանիզմների ընտրողական կիրառումը, բարոյական պատասխանատվության բացակայությունը և ուժի կիրառման միջոցով իրավունքի փոխարինումը։ Ազատագրական պայքարի նպատակները դիտավորյալ խեղաթյուրվում են, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը փաստացիորեն ստորադասվում է ուժի սպառնալիքին։

Առանձնապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման գործընթացի շուրջ հնչող հայտարարությունների ֆոնին, այն պայմաններում, երբ միջազգային որոշ դերակատարներ կամ լռում են, կամ փաստացի աչք են փակում միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա՝ դրանով իսկ նպաստելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը։

Դիվանագետների համահայկական խորհուրդը անհրաժեշտ է համարում հստակ արձանագրել, որ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարարներ Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ նաև ԱՀ նախագահ) և Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ Դավիթ Իշխանյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը իրենց գործունեությունն իրականացրել են բացառապես խաղաղության հասնելու, տարածաշրջանային կայունության ապահովման և իրենց ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով։ Նրանց քրեականացումը չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում։

Մենք խորապես համոզված ենք, որ մեր հայրենակիցների ապօրինի գերեվարումը և պատանդառությունը, դրան հաջորդած փակ, քաղաքականապես ուղղորդված դատավարությունները, հորինված մեղադրանքներն ու կանխորոշված պատժաչափերը հանդիսանում են քաղաքական հաշվեհարդար ազգությամբ հայ անձանց նկատմամբ և կարող են որակվել որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։

Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունների մինչ այժմ ցուցաբերած գործողություններն ու, առավել ևս, անգործությունը մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և նրանց հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք են առաջացնում։ Այս խնդիրը կարող է լուծվել, իսկ կասկածներն էլ կփարատվեն միայն ու միայն Ադրբեջանում ապօրինի կալանավորված և դատապարտված բոլոր անձանց լիակատար ու անվերապահ ազատման, ապա և՝ իրենց ընտանիքներ վերադառնալու դեպքում։

Դա բոլոր հայորդիների և հայկական պետության արժանապատվության հարցն է:

06 փետրվարի, 2026 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում պահվող հայ գերիների մասին Զատուլինի հայտարարության պատճառով Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Սա հաղթանակ չէ, սա արդարության վերականգնում չէ, սա ընդամենը մխիթարություն է՝ համակարգային անարդարության խորացող միջավայրում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Միասնության թևեր»-ը ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները կուղարկի ԵՄ-ին

30/04/2026
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

30/04/2026
Հաջորդ գրառումը

Սա հաղթանակ չէ, սա արդարության վերականգնում չէ, սա ընդամենը մխիթարություն է՝ համակարգային անարդարության խորացող միջավայրում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական