Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է. Ավինյան

Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։

Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները՝ մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։

Սիրելի՛ աջափնյակցիներ, սիրելի՛ երևանցիներ,

Ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է», – գրել է Տիգրան Ավինյանը։