Ասում են. «Գնեք միայն սպանդանոցային ծագման միս»: Լավ են անում, բայց հետո պարզվում է, որ երկրին պետք է, պայմանական, 100 կգ միս, իսկ սպանդանոցները կարողանում են ապահովել օրական առավելագույնը, էլի պայմանական, 70 կգ»,- գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկան Պիպոյանը։
Նրա դիտարկումները վերաբերում են ՍԱՏՄ պահանջներին։
Պիպոյանն այդ առնչությամբ նկատում է. «Դա էլ հերիք չի, մի բան էլ պարզվում է, որ սպանդանոցների մի մասն էլ կասեցման ենթակա է:
Մեկդ ասեք. «տո այ «սիրելիներ», նոր փոփոխություններ անելուց առաջ, բարդ է՞ր մի հատ ստուգել, տեսնել, որն է փակելու ենթակա, որը՝ ոչ: Բարդ է՞ր հասկանալ, որքան է իրական պահանջարկը, որի առաջարկը պետք է լինի ու այդ պահանջարկի բացը, որը սպանդանոցները չեն հասցնելու սպասարկել՝ լրացուցիչ ինչ գործիքներով է փակվելու: Ի՞նչ գործիքակազմ է հարկավոր, որ համ սպանդանոցները անգործությունից չփակվեն, համ մարդիկ ուտելու միս կարողանան գնել»: