Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

15/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք անընդհատ քննարկում ենք, թե ո´ր ուժերն ու լիդերներն են գնալու ընտրությունների։ Բայց երբեք չենք խոսում այն մասին, թե ո´ր ժողովուրդն է գնալու ընտրությունների։

Սա վախենալու չափ մութ հարց է, բայց նաև հենց այս հարցի պատասխանն է որոշելու ընտրությունների ելքը, և հետևաբար՝ ընթացքը։

Մենք չգիտենք, թե հիմա ազգային ի´նչ մոտիվացնող և կոնսոլիդացնող գաղափարներ կան։ Երբեմն, և գնալով՝ ավելի հաճախ, ստեղծվում է տպավորություն, որ մենք կորցրել ենք ընդհանրական հասարակության, ընդհանրական պետության, հավաքական նպատակների, և նույնիսկ՝ համակեցության ինչ-որ ընդհանրական նորմերի գիտակցումը։

Ընտրությունների գնալուց առաջ պետք է նախապատրաստել հասարակությանը այդ ընտրություններին։ Ցանկացած չեմպիոն մրցաշարից շատ ավելի վաղ տքնաջան մարզվում է։ Առանց մարզումների չկա հաղթանակ։ Ուղղակի հնարավոր չէ։ Նույնը՝ ընտրություններում։ Դիմացինի ցածր վարկանիշը չի երաշխավորում քո հաղթանակը։

Իսկ մենք վստա՞հ ենք, որ այսօրվա «մարզավիճակով» հասարակությանը հետաքրքիր է Սյունիքը, միջանցքը, Երևանի և Բաքվի բանտերում կատարվողը, անշտկելի ռիսկերը, որ արդեն մեր դռանն են, և այլ շատ բաներ, պետությունը՝ ընդհանրապես։

Ինչպես հասարակությանը նախապատրաստել ընտրություններին

Խնդիրը հստակ է. փոփոխությունների համատարած իռացիոնալ պահանջը վերափոխել մոտիվացված քվեարկության։

Սկսել մի քանի խոշոր հասարակական պրոյեկտներ։ Կոպիտ ասած, մինչև ընտրություն, լավագույն մարզավիճակի բերելու համար, հասարակությանը պետք է մարզել։ Սա արվում է հասարակությանը օրգանապես հետաքրքիր հանրային պրոյեկտների իրագործմամբ, որտեղ մարդը կտեսնի իրեն և իր մասնակցությունը։

Սրա համար պետք է միտք, ռեսուրս և մենեջմենթ. կհանդիպե՞ն իրար այս երեք գործոնները, ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում կլինի նոր իրականություն։

Ի դեպ, Նիկոլն իր համար անում է նույն բանը։ Շատ լավ հասկանալով իր ցածր վարկանիշը և իրենից հանրային հոգնածությունը՝ սկսել է իրականացնել մի քանի խոշոր հանրային պրոյեկտներ.

a. Համատարած ռեպրեսիաներ

b. Հաճելի սուտ

c. Սոցիալական կաշառք

Բոլոր դիմադրողների հանդեպ՝ քրեական գործեր, կալանքներ, զիջումներով՝ խաղաղության մասին հաճելի լեգենդ, և վստահ եմ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ բյուջեի հաշվին՝քաղաքացիներին սիրաշահում։

Այս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ։ Միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը, որպեսզի ընտրությունների օրը պարզապես քվեարկելով՝ երկրում փոփոխություններ լինեն։ Ի դեպ, միայն նման գործելաոճով է հնարավոր նաև նոր իշխանության ձևավորումը՝ չեզոքացնելով պետության համար անդառնալի կորուստներով լուծումների ռիսկերը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

Հաջորդ գրառումը

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ... դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական