Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

15/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Վերջին երեք օրերի «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացները վկայում են այն մասին, որ տեղի է ունենում ետնաբեմային ծավալուն մի օպերացիա, որտեղ Փաշինյանը կրկին ՀՀ-ի կենսական շահերի հաշվին փորձում է առաջնային լուծել, ոչ թե ՀՀ-ի այլ սեփական իշխանության պահպանման և երաշխավորման հարցերը:

Դուրս գալով բոլոր միջազգային բանակցային ֆորմատներից և գերադասելով ուղիղ երկկողմ, իսկ իրականում եռակողմ ֆորմատը՝ «Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան» նա ներգրավվել է մի խաղի մեջ, որն ամեն ինչի մասին է՝ տարածաշրջանում արտաքին ազդեցությունների, լոգիստիկաների, ռազմական բալանսի, միջազգային կորպորատիվ շահերի, բացի հայաստանի կենսական շահերից: Փաստացի Հայաստանի ձեռամբ և թուրքադրբեջանական դուետի լոբբինգով ռեգիոնի երկու ծանրամարտիկներ՝ Ռուսաստանն ու Իրանը «Զանգեզուրյան Միջանցք» օպերացիայի մեջ, որն անմիջականորեն իրենց տարածաշրջանային շահերի մեջ շատ մեծ դեր ունի հասցվել են մինիմումի:

Սա չի կարող չունենալ հետևանքներ և Փաշինյանը մի ձեռքով ի դեմս ատգոծնախարարի հայտարարում է մեկ բան՝ «ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել, եթե….», որը կհանդարտեցնի և կբավարարի իր արևմտյան պատվիրատուներին, իսկ մյուս ձեռքով ի դեմս իր խոսնակի՝ հայատարարում է, որ «ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը» շտապելով հանդարտեցնել Իրանի և Ռուսաստանի հնարավոր ռեակցիան:

Այս իրարամերժ հայտարարություններից, սակայն խնդրի էությունը չի փոխվում, իսկ ետնաբեմային գործընթացները կանգ չեն առնում և բնականաբար շարունակվում են: Նախ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակումն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ և ձեռքում պահած թղթից Հայաստանի և Ադրբեջանի անունները կարդացող և Թրամփի ոճով կարճ հայտարարյթյունը արդյունքների և ԱՄՆ հեգեմոն կարևորության մասին:

Հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ԱՄՆ-ի մտադրության մասին՝ 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող 32 կիլոմետրանոց ճանապարհը ցույց է տալիս, որ ետնաբեմային գործընթացներն ու պաշտոնական Երևանի դրանց շեղող տեսք, ձև տալու փորձերը ապարդյուն են, իսկ Ռուսաստանն ու Իրանը այլևս տիրապետում են գործընթացի խորությանն ու Փաշինյանի բլեֆերին:

Իսկ խորությունը հետևյալն է՝ Ամերիկյան մասնավոր ընկերությունը կվերահսկի տրանսպորտային միջանցքը և դրա ենթակառուցվածքները, փոխադրումների տվյալներն ու բազաները, բեռների տեսակը, հեռահաղորդակցության ողջ ծավալը և այլն: Ամենավտանգավորը այդ անկանխատեսելի « և այլն» է: Փաստացի, Հայաստանը կարող է կորցնել է իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան կզրկի ոչ միայն ճանապարհի նկատմամբ սուվերենության իրացումից, այլև այն ազդեցությունից, որը թույլ է տալիս ինչ-որ կերպ մնալ գործոն տարածաշրջանում, որի հետ հաշվի կնստեն տեղական խաղացողները և հատկապես Ռուսաստանն ու Իրանը:

Սա հղի է այն վտանգով, որ Իրանի սահմանին Հայաստանը մի ողջ լոգիստիկ հանգույցի վրա փասատացի հրաժարվում է սուվերեն և ամբողջական իր իրավունքներից՝ դրանք արտապատվիրակելով նրանց, ովքեր լուրջ ախոյաններ են Իրանի համար:

Ռուսաստանն այս պարագայում ունենալով եռակողմ համաձայնագրով ամրագրված որոշակի հնարավորություններ՝ ամբողջությամբ դուրս է դրվում գործընթացից, ինչը հղի նրա դիրքերի և ազդեցությունների ամբողջական նահանջով և անէականությամբ:

Թե դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ և անխուսափելիորեն նաև ողջ Հայաստանի հետ, կարծում եմ՝ անիմաստ է խոսել՝ հուսալով, որ բոլորդ էլ լավ հասկանում եք, որ դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է:

P.S.

Փաշինյանի վաղվա ասուլիսի հիմնական մոտիվը ներքին լսարանին մանիպուլյացիոն անզգայացման հեթական չափաբաժնի ներարկումն է և արտաքին քաղաքական կենտրոններին որոշակի մեսիջներ ուղարկելը: Դրանից ետնաբեմային գործընթացը չի տուժելու, որովհետև բոլորին կուղարկվի իրենց համար հաճո մեսիջներ: Միակ տուժողն ու կորցնողը լինելու է ՀՀ շահը հանուն Փաշինյանի քաղաքական շահի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի. Ոսկան Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի. Ոսկան Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական