Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

24/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. 

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, և, ճակատագրի դառը հեգնանքով, հայ ժողովուրդն ընդամենը մեկ դար անց կանգնած է նույն իրավիճակի առաջ։ Այս անգամ արդեն հայկական ազգանուններ ունեցող «երիտթուրքերի» ձեռքով է ցեղասպանվում և հայրենազրկվում հայ ժողովուրդը։ 

Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների և ներկայիս ՀՀ կառավարիչների միջև բազմաթիվ անհատականացնող նմանություններ կան, իսկ գործելակերպի տրամաբանությունն ու բովանդակությունը գրեթե մեկին մեկ համընկնում են։ Անգամ երիտթուրքերի կողմից իրականացված հեղաշրջումն ու 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունը քարոզչական և գաղափարական նույնականացում ունեն։ Ավելին, երիտթուրքերի կողմից իրականացված հեղափոխության հետևանքը հայ ժողովրդի համար 100 տոկոսով նույնական է 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքների հետ։ 

Վերը ասվածը մերկապարանոց չլինելու համար թվարկեմ մի քանի համընկնող պատճառ և հետևանք. օրինակ, երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրականացման առաջին փուլում թիրախավորվել էին Օսմանյան կայսրության հայ մտավորականությունը կամ, այլ կերպ ասած, պոտենցիալ առաջնորդող էլիտան։ 2018-ի իշխանազավթումից հետո նիկոլական խուլիգանախմբի կողմից թիրախավորվեցին անվանի գեներալներ, հայկական ԶՈՒ-ն որպես համակարգ, նախկին բոլոր նախագահները, Հայ Առաքելական եկեղեցին, ընտանեկան և բարոյական արժեքները, ավանդական սովորույթներն ու ընկալումները։ Ընդամենը կարճ ժամանակ անց նիկոլական խուլիգանախմբի կողմից ստեղծված ատելության մթնոլորտի հետևանքով Հայաստանում հեղինակազրկվեցին բոլոր նշված հասկացությունները, կայացած կառույցներն ու անհատները։

Քաղաքական, ռազմական և մշակութային էլիտան, բարոյական արժեհամակարգը վերացնելով խուլիգանախումբն անցավ երկրորդ կարևոր հանգրվանին, որը 1915 թվականին գրեթե նույնությամբ իրականացրել էին երիտթուրքերը. խոսքը հայ տղամարդկանց բնաջնջելու մասին է, որը երիտթուրքերն իրականացրեցին ցեղասպանության ընթացքում և որը ցեղասպանության լավ պլանավորված առանցքային գործողություններից էր։ Նիկոլական խուլիգանախումբը 44-օրյա պատերազմի ընթացքում, մի քանի անգամ ունենալով պատերազմը կագնենցնելու հնարավորություն, ոչ միայն չկանգնեցրեց պատերազմը, այլև հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր վիրավորներ տալուց հետո ցինիկաբար հայտարարեց, որ այդ զոհերը եղան միայն նրա համար, որ իրեն «դավաճան» չասեն։

Երիտթուրքերի կողմից 109 տարի առաջ իրականացված ցեղասպանության վերջնական փուլը հայերին սեփական բնակավայրերից տեղահանելն էր և այդ տեղահանության ընթացքում իրականացված մասսայական սպանդը։ Այս համատեքստում նիկոլական խուլիգանախմբի գործողություններն անշեղորեն համընկնում են երիտթուրքերի իրականացրածի հետ։ Նախ, 2020-ի դավադիր պատերազմի ընթացքում նիկոլական խուլիգանախումբը «կորցրեց» բազմաթիվ բնակավայրեր Արցախում, իսկ արդեն պատերազմից հետո առանց մի կրակոցի հանձնեց Արցախի ազատագրած բնակավայրերը՝ արցախցիներին թողնելով շրջափակման մեջ։ Կարճ ժամանակ անց խուլիգանախմբի լուռ համաձայնությամբ Արցախի հայ բնակչությունը տեղահանվեց հազարամյակներով իր բնօրրանը դարձած Արցախից։ Այդ ընթացքում նիկոլական խուլիգանախումբը տարածքներ զիջեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, իսկ այսօր արդեն ստորագրությամբ հանձնում է Տավուշի մարզի գյուղերն ու միջպետական ճանապարհները։ 

Ավելի հակիրճ լինելու համար չեմ թվարկում երիտթուրքերի և նիկոլական խուլիգանախմբի գործողությունների միջև առկա նմանությունների շարքը, բայց, հաշվի առնելով պահի էմոցիոնալությունն ու գետնի վրա գործող խուլիգանախմբի կարկառուն ներկայացուցիչներին, չեմ կարող չկենտրոնանալ մի շատ աչք ծակող նմանության, ես կասեի՝ նույնականացման վրա։ Վերջին օրերին նիկոլական հանցավոր խուլիգանախմբի ներկայացուցիչներից ամենաապականվածները գործուղվում են Տավուշ իրենց երիտթուրքական գործելակերպը մերժող քաղաքացիներին սադրելու նպատակով։

Այդ ներկայացուցիչների մեջ առավել ակտիվ է տավուշեցի Վահե Ղազարյանը, որը հանդիսանում է ՀՀ ներքին գործերի նախարարը և որի ղեկավարած կառույցի ծառայողներն իր երիտթուրք պաշտոնակից Թալեաթ Փաշայի աշխատակիցներից ոչնչով չեն տարբերվում՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Վահե Ղազարյանը և Թալեաթ Փաշան շատ նմանություններ ունեն իրենց գործունեության և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ իրենց ղեկավարած կառույցների վերաբերմունքով, շատ հատկանշական է այս օրերին Ղազարյանին սեփական հայրենիքը հանձնելու առաջամարտիկի դերում տեսնելը։

Ի վերջո, ինչպես 109 տարի առաջ երիտթուրքերին չհաջողվեց վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, այնպես էլ նիկոլական խուլիգանախմբին չի հաջողվելու փակել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմության էջերը, բայց պատմության մեջ այս զուգահեռները շատ օգտակար նշանակություն են ունենալու։ Հայ ժողովուրդն արձանագրելու է Էնվերի, Թալեաթի, Ջեմալի, երիտթուրքերի և Նիկոլի, Վահեի, Ալենի ու խուլիգանախմբի միջև առկա նվազագույնը պատշաճ իրավահաջորդի (եթե ոչ գենետիկ երիտթուրքի) առկայությունը։ Այդ գործընթացն այլընտրանք չունեցող գործընթաց է, ինչպես 1915-ից հետո, 2018-ից հետո ևս հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ Էնվերի և Թալեաթի ոչ կենսաբանական թոռնիկները ստանալու են իրենց պատիժը Հայկական արդարադատության առաջ։ Ընկե՛ր ջան, գինի՛ լից…

Հ.Գ. Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Տավուշում հայրենիքի հանձնումը մերժող եղբայրներին և քույրերին։ Խորն ափսոսանքով եմ բանտային պայմաններում հետևում տեղի ունեցող բողոքի դրսևորումներին, բայց մենք բանտարկված ենք հենց դրսում չլինելու համար։ Ուժ ու կորով եմ մաղթում գիշեր-ցերեկ մերօրյա երիտթուրքերի դեմ պայքարի ելած քաղաքացիներին և հուսով եմ` շատ շուտով յուրաքանչյուր հայ դուրս կգա փողոց։ Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ…

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ
24.04.2024»։

Աղբյուր՝ AntiFake.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

Հաջորդ գրառումը

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական