Սահակաշվիլին մահացել է։
Պատկերացրեք, որ այս լուրը ստացող ցանկացած վրացի կուրախանա, շատերը կստիպեն կառավարությանը Վրաստանի նախկին սկանդալիստ, ինքնամեծար ղեկավարի դին դնել փողոցում, որպեսզի մարդիկ վերջին ամոթանքը և անեծքը տան նրան։
Azg.am-ը ներկայացնում է «Հայաքվե» նախաձեռնոթւթյան ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանի անդրադարձը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված խրատական նամակին։
Հավաքական արևմուտքի կողմից մեկ տարի առաջ իր հայրենիք գործուղված Սաակաշվիլին իրադարձությունների շրջադարձը չընկալեց և հայտնվեց վրացական բանտում, որտեղ սիմուլյանտի ու խառնակչի անուն վաստակածը զրկվեց արևմտյան տերերի օժանդակությունից և, մեղմ ասած, չարագույժ մի ուրվական դարձավ։ Բայց, ինչպես մի խելացի մարդ է ասել՝ մեռելներ կան, որոնց պետք է նորից թաղել։
Հիմա այս մոլագար ուրվականը որոշել է հարություն առնել և ոչ ավել, ոչ պակաս՝ խրատական նամակ գրել ՀՀ վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանին։
Նամակում բազմաթիվ պրովոկացիոն եզրույթներ կան՝ անտանելի սնոբիզմ, էժանագին «կրուտիտներ», խելագար խորհուրդներ, նևրասթենիկ հույզեր։ Նամակի հեղինակին ճանաչելով՝ կարելի էր և չկարդալ նրա գրածները, բայց որոշ բաղադրիչներ, այնուամենայնիվ, ուշադրություն են գրավում։
Սահակաշվիլին մեր երկիրը պարտության մատնածին խորհուրդ է տալիս’
1.Դուրս գալ ՀԱՊԿ կազմից
2.Դուրս գալ ԱՊՀ կազմից
3.Դուրս գալ մաքսային միության կազմից
4.Հեռացնել Գյումրիում տեղակայված ռազմաբազան
Իհարկե, պետք է խոստովանել, որ ՀՀ ներկա իշխանությունների մտքին էլ կան հիշատակված չորս կետերը, բայց կար մի նոր կետ, մի նոր փորձանք, որը արևմուտքի մեսիջն է խելագարի շուրթերով։
Մասնավորապես Սաակաշվիլին առաջարկել է բալթյան երկրների օրինակով ձեւավորել անդրկովկասյան ինչ-որ միություն, հավանաբար, անդրկովկասյան ֆեդերացիայի օրինակով։ Սա շատ խոր, հեռու գնացող պրովոկացիա է՝ Հայաստանը կլանելու, ոչնչացնելու անոնս, որի մասին ցանկացած զրույց, ցանկացած առաջարկ պետք է մերժվի, որովհետեւ դրա միակ շահառուն հզոր տնտեսություն ունեցող Թուրքիան և Ադրբեջանն են։ Արեմուտքը Ռուսաստանին, Իրանին Անդրկովկասից հեռացնելու նպատակով նոր խայծ է նետում թատերաբեմ, սկսում է Հայաստանը, Վրաստանը քանդելու, վերացնելու ծրագիր՝ հոգուտ Ադրբեջանի։ Այդ նպատակի համար էլ Ստրասբուրգում ծափ էին տալիս իրենց ծրագրերը անշեղորեն կատարող Փաշինյանին, որը հանրության մեծամասնության շրջանում այլև չունի լեգիտեիմ ընկալում. Ապացույցը՝ Երեւանում իշխանական վարկանիշը ընդամենը 9 տոկոս է։
Սահակաշվիլին պատահական դիակ չէ, նա արեւմտյան վատթարագույն, անբարո, աղանդավորական, հակամարդ, հակահայ, հակաքրիստոնյա քաղաքական շրջանակների ձայնալարն է, և պետք է ՀՀ ազգային ուժերը պետք է պատրաստ լինեն խոր, համակարգված պայքարի՝ ընդդեմ մեր ինքնիշխանության դեմ ոտնձգություներ սկսած կենդանի դիակների։