Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբեմնի հզոր մեր հայրենիքում մի ուրվական է շրջում՝ Վրեժի ուրվականը…

30/07/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՖԲ օգտատեր Ներսես Ներսիսյանի գրառումը, –

Հնարավոր «ցավոտ» զիջումներից առաջ սարսափի մթնոլորտ և նոր զոհերի սպառնալիք ստեղծելով՝ դավադիր իշխանությունը փորձում է սանձել բոլոր սպասելի ընդվզումները։ Երեք նոր զոհ՝ բանակցություններից առաջ… Իսկ հպատակներին Փաշինյանը համոզում էր, որ շրջել է պատերազմի էջն ու պետք է պատրաստվել խաղաղության։ Նիկոլիզմի ագիտպրոպը տարիներ շարունակ բոլոր հարթակներից քարոզում էր, որ չլինի Արցախ, չի լինի ո՛չ պատերազմ, ոչ էլ զոհ…

Բայց տղաները շարունակում են գերևարվել կամ սպանվել՝ զրկված ինքնապաշտպանվելու հնարավորությունից։

Թեև սահմանին, բայց սահմանը պաշտպանելու համար չէ, որ նրանք զոհվել են։ Նրանք սպանվե՛լ են, որովհետև Նիկոլին նոր զոհեր են պետք՝ իր հերթական զիջումները «հանուն հազարների փրկության» մատուցելու համար։ Սա ոչ այլ ինչ է, քան շանտաժ՝ սեփական հպատակների հանդեպ, ովքեր երեք տարի է գտնվում են պատանդի կարգավիճակում…

Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը հղի է նոր և անդառնալի կորուստներով, իսկ այն ծրագիրը, որն իրականացվում է նրա ձեռքով՝ անշրջելի կդարձնի մեր պարտությունը՝ զրկելով ոչ միայն կորցրածը վերականգնելու հնարավորությունից, այլև պետականությունից, արժանապատվությունից և ապագայից։

Հայրենիքի ամեն մի մետրի համար կռված, արյուն տված հայը բթացած հետևում է, թե ինչպես է կործանվում իր հայրենիքը, ինչպես են սպանում իր եղբայրներին, որպեսզի ինքն ավելի բթանա, ու ավելի հանձնվի «նիկոլներին»՝ դառնալով նրանց կողմից ստեղծվելիք «Էրմենիստան» վիլայեթի հնազանդ, բայց «հպարտ» գյավուրը։

Գիշերային արյունոտ աղջամուղջը կարծես չի վերջանում, խաչերը գերեզմաններ են դարձել, իսկ կարմիր կիսալուսինը բանտել է մեր ազատությունը։ Ամոթից ու կորստից կարկամած հայը թաքուն սեղմում է բռունցքները, դեմքը ջղաձգվում է, խուլ լսվում է ատամների կռճտոցը…

Երբեմնի շեն ու հզոր մեր հայրենիքում մի ուրվական է շրջում՝ Վրեժի ուրվականը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով կցկտուր ցուցմունքներ են տրվել. ո՞րն է կարևոր հարցը

Հաջորդ գրառումը

Մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանը ու Արցախը խորհրդանշող խճանկարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանը ու Արցախը խորհրդանշող խճանկարը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական