Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես լռում եմ…». Լևոն Ջավախյան

30/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արձակագիր Լևոն Ջավախյանը գրում է. «Ես լռում եմ…

Հունական սարերում զնգում ու զրնգում էր ուղտերի քարավանը։ Դեղին անապատը իր տեղը զիջել էր կապույտ լեռներին, որի առյուծաբաշ բլուրները Իններոդ ալիքի հանգույն բարձրանում, բարձրանում ու ասես իր ամեհի հորձանքով փլվում ու փլվելու էր գանձաշատ բեռների վրա։

Սակայն արհավիրքը մի այլ տեղից եկավ։ Թրով, սրով ու հրով զինյալ հրոսկախումբը ծառս եղավ ու աղմուկ աղաղակով , վայրենի սելաֆի պես իր տակն առավ քարավանը։ Կողոպտվում, թալանվում էր ամեն ինչ, ատլասն ու մետաքսը, ոսկին և արծաթը, բռնաբարվում փառահեղ կանանց, ջահել հարսներին ու դեռատի աղջիկներն, ուստրերին և դուստրերին, քերվում ուղտերի սապատը, երկար ու ոլորուն բաշը զարդարող ամենաանշան նշմարն անգամ։ Առևտրականները խուճապահար էին և ահաբեկ։

Սև ամպն էր չոքել ողջ ունեցվածքի` գանձերի, տարիների մաքառումի և ջանքերի վրա։ Կորստյան փոթորիկը սրբում տանում էր ամեն ամենը` ողջ կյանքի արգասիքը։ Ահաբեկյալը ձեռք է մեկնում նույնիսկ հորձանքի փրփուրին, մինչդեռ այդտեղ ներկա էր ու իր աչքով այդ ամենը տեսնում էր մեծագույն իմասունը` Լողմանը, ում բառն ու բանը Աստծո պարգև էր երկրային մահկանացուներ համար։

– Մեծն Լողման,֊առևտրականները դիմում են իմաստունին,֊դու իսկ տեսնում ես ինչ է կատարվում մեր շուրջը, անպատվում և անարգվում է ամեն ինչ, մեր պատիվն ու արժանապատվությունը, կողոպտվում ու կեղեքվում են անհամար գանձեր, աղաչում ենք, պաղատում` խրատական խոսքով դիմեիք այս ավազակներին, թոկից փախած բաշիբոզուկներին, Ձեր խոսքը հարգված է և վերուստ ընդունված, միգուցե Ձեզ լսեն, ախր ափսոս է այս ամեն ամենի կորուստը…

Մեծն Լողմանին պատասխանը վերուստ հայտնի էր։

– Ափսոսը միայն գանձերի կորուստը չէ և ոչ էլ մեր պատվի ու արժանապատվության անարգումը…,-ասաց,- Ափսոս կլինի նրանց իմաստուն խոսք ասելը…
Առակս զի՞նչ կուսուցանե…

Մեր քարավանը դեգերում է արնածուփ մայրամուտում… Կործանումը հորիզոնից անդին է` այն աշխարհում։ Մեր մեծերը նման դեպքերում դեն են նետել թղթյա շերեփը, առավել ևս , գլխից ու մտքից դուրս շպրտել սև քնարը։ Ես ամենևին էլ Լողման չեմ, որ խրատական խոսք ասեմ, նամանավանդ, որ դրա կարիքը ոչ ոք չունի։ Լողման չեմ, բայց միշտ էլ մարգարեական խոսքի կարիքը զգացել եմ։ Դրա համար էլ գրիչս վայր եմ դնում, բերանս փակում և ԼՌՈՒՄ։

Ով խոսալու ձև ունի` թող նա խոսա։ Թող խոսա ուժի լեզվով…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ

Հաջորդ գրառումը

Մեր ակնկալիքն այն է, որ երկրի ղեկավարը ժողովրդի իրավունքներին տեր կանգնի, ոչ թե վախեցնի պատերազմով. Բագրատ Սրբազան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր ակնկալիքն այն է, որ երկրի ղեկավարը ժողովրդի իրավունքներին տեր կանգնի, ոչ թե վախեցնի պատերազմով. Բագրատ Սրբազան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական