Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ակնկալիքն այն է, որ երկրի ղեկավարը ժողովրդի իրավունքներին տեր կանգնի, ոչ թե վախեցնի պատերազմով. Բագրատ Սրբազան

30/03/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշի այս հատվածը մեր Հայրենիքի դարպասն է։ Այստեղ սահմանապահ ժողովուրդ է ապրում, որը կրել է բազում դժվարություններ, թշնամու դեմ է կռվել, իր հողի վրա իր արյունն է  թափել, բայց  մնացել է իր հողի վրա, իր տանը, նախնյաց գերեզմաններին տեր է կանգնել. ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ հարցազրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նիկոլյանն արդեն 1 շաբաթ ապրում է Ոսկեպարում, հետևում է իրադարձություններին, հարցազրույցներ է անում տավուշցիների հետ։

Azg.am-ը ներկայացնում է ֆրանսահայ լրագրողի և Բագրատ Սրբազանի հարցազրույցը։

Տավուշի թեմի առաջնորդն ասել է, որ Հայաստանում կատարվող իրադարձություններն   ամբողջ համակարգը փլուզելու մասին է, մարդկանց կյանքն ավերելու, տակնուվրա անելու մասին է։

Սա 3-4 գյուղի մասին չէ՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի, Աճարկուտի հարցը չէ, սա ամբողջ Հայաստանի, հայ ժողովրդի գոյության հարցն է։

Ռազմավարական նշանակության ճանապարհներ, գազատարներ, հաղորդակցության միջոցներ կան Տավուշում։

«Սա կյանքի ճանապարհ ապահովող տարածք է Հայաստանի համար։ Երբ նրանք առաջարկում են այլընտրանքային ճանապարհ ստեղծել, նշանակում է անանցանելի ճանապարհներ հնարել երկրի համար։ Չէ՞որ այս ճանապարհը կենսական նշանակություն ունի։ Մարդիկ ջանքեր են գործադրում, որ կարճ ճանապարհներ ձեռք բերեն, իսկ մենք մեր կարճ ճանապարհը տալիս ենք թշնամուն ու երկար, անանցանալի ճանապարհ ենք ստեղծում»,-ասաց Սրբազանը։

Նա ֆրանսահայ լրագրողին պատմել է, որ երբ ՀՀ կառավարության ղեկավարը եկել է Տավուշ, ժողովրդին վախեցրել, ահաբեկել է։

Նրա խոսակցության նյութը ժողովրդին ահաբեկելու, պատերազմով վախեցնելու մասին է եղել։

Մեր տարածաշրջանում ոտքի տեղ անելու կռիվ է գնում, օտարները մեզ փորձում են սիրաշահել, որ իրենց կողմն անցնենք, բայց ամեն ինչ սեփական շահի համար է արվում, ոչ թե Հայաստանին օգնելու. սա երեխային էլ է պարզ։

«Մենք ոչ մեկից ոչինչ չենք սպասում։ Ես բոլորին  եմ ասել՝ մեզ հետ ինչ էլ պատահի, ձեր կյանքում ոչինչ չի փոխվելու, դուք նույն կերպ եք ապրելու,  հետևաբար, մենք ոչ մեկից սպասելիք չունենք, մեր հարցերը մենք պետք է լուծենք։

Տեսեք, մեր այս տարածաշրջանը թշնամիներով է շրջապատված, հետևաբար, պետք է ապրենք կամ ծառայի, կամ տիրոջ պես։ Պետք  է ապրենք՝ մեզ հզորացնելով։

Մեր ակնկալիքն այն է, որ երկրի ղեկավարությունը ժողովրդի իրավունքներին տեր կանգնի, ոչ թե վախեցնի պատերազմով։

Երկրի կառավարիչը վախեցնում է իր ժողովրդին, այն ժողովրդին, որն իրեն քվե է տվել, քվե է տվել երկրի, սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Ինքն է այդ քվեն խնդրել ու հրապարակային ասել, որ անկարելի է, որ այստեղ որևէ բան տեղի ունենա։ Հիմա նա խաբում է   ժողովրդին։ Ինչո՞ւ.  շահե՞ր կան, պարտադրա՞նք կա։

Ինչը փոխվեց 2,5 տարում։ Երբ ասում ես՝ երաշխիք չունեմ, որ այսքանից հետո նորից պահանձջներ չեն լինի, նորից պատերազմ չի լինի։

Ես ասելիք չունեմ էլ…»,- զրույցն ավարտեց Սրբազանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ես լռում եմ…». Լևոն Ջավախյան

Հաջորդ գրառումը

Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ուղիղ. «Հայաստան» դաշինքի քարոզարշավը

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Հաջորդ գրառումը

Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական