Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք՝ հայրենիքը դավադիր պատերազմով նվիրաբերածներդ, մեր զոհված զավակների հիշատակին «գունագեղ» տոն եք նվիրում

08/09/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հերոս զինվորի մայր Կարին Տոնոյանը գրել է.

Իշխանության ցինիզմի հերթական դրսևորումը.«……..Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

Ես գիտեի, որ կա հոգու ցավ, բայց չգիտեի, որ կա մտքի ցավ, արյան ցավ ու ատելության ցավ…. Այս մարդը բացահայտ ծաղրում է նախ մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս, և ստիպում, որ երակներումս արյան փոխարեն ատելության լեղի հոսի, որ զրկվենք մարդկայնորեն դատելու կարողությունից, որ հոգիներս երազի անգամ դժողքի մասին, բայց ոչ այսպիսի նվաստացման, այսպիսի անճարության, ազգային այսպիսի անարժանապատիվ կեցվածքից տառապելու մասին:

Դուք՝ հայրենիքը դավադիր պատերազմով նվիրաբերածներդ մեր զոհված զավակների հիշատակին «գունագեղ» տոն եք նվիրում, մեզ նորից խելագարության հասցնում, մենք էլ մեր հերթին նվիրում ենք այն ձեր բոլոր դժբախտ զավակներին, ում հայրերի խղճի վրա է մեր զավակների անմեղ արյունն ու Հայրենիքի կորստի մեծագույն մեղքը: Ես ձեր զավակներին չեմ մաղթում ոչ մահ ու ոչ էլ ցավ, չէ, մաղթում եմ միայն, որ հարյուր տարի ապրեն ու հարյուր տարի ամեն վայրկյան հիշեն, որ իրենք մարդասպանների ու ազգադավների զավակներ են:

Մաղթում եմ, որ ձեր զավակները այդ բոլոր տոնակատարություններին լիաթոք մասնակցեն ու իրենց ձեռքի գինու բաժակի մեջ միշտ տեսնեն ու զգան իրենց հայրերի հեղած արյան համը: Մաղթում եմ, որ 100 տարվա մեջ 100 երկիր ու տուն փոխեն ու այդպես էլ չկշտանան երբեք ու չհասկանան հայրենի տան ու Հայրենիքի հարգը….

Ոչ մեկը չհամարձակվի այլևս խոսել մեր որդիների մասին կամ նրանց հիշատակին որևէ տոն նվիրել, նրանք ոչնչով ձերը չեն, նրանց ոտքերի փոշին անգամ ձերը պատվից ու գիտակցությունից կիլոմետրերով վեր ու վեհ է: Այսուհետ խոսելիս կտաք միայն այն նահատակների անունները, ում ծնողները ձեզ կտան այդ իրավունքը:

Չհամարձակվեսք խոսել բոլորի անունից, չհամարձակվեք ու չհամարձակվեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սգացող ծնողները սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Անհետ կորած զինծառայողի հարազատը՝ Փաշինյանին

Հաջորդ գրառումը

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. նա «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. նա «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական