Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը ՀՀ ՊՆ

25/07/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաչիկ Ասրյանը կոչ է անում արգելել ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն․

«Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը

Հայաստանի Պաշտպանության նախարարություն

Հայաստանում սույն թվականի հուլիսի 15-ին մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր-2024» անունը կրող զորավարժությունների ավարտից հետո՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը X-ի իր միկրոբլոգում, ամփոփելով զորավարժությունները, գրել է. «Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողներն «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանթանալու վարժանքներ»:

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, ով մշտապես կանգած է Հայոց Ազգային Բանակի կողքին և, հարկ եղած դեպքում, միշտ մասնակցել է Հայոց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, անթույլատրելի և դատապարտելի է համարում Հայոց Ազգային Բանակի, նրա սպաների և զինվորների ներգրավումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպիսին կարող է համարվել «պայքարը մասսայական անկարգությունների դեմ», առավել ևս՝ դատապարտում է փորձերը՝ հայ զինվորին սովորեցնելը զենք կիրառել սեփական ժողովրդի դեմ, ինչը տեղավորվում է ամերիկացիների կողմից ակնարկվող «զենքին ծանոթանալու» հասկացության տակ: Հայոց զինվորականն իր զենքն ու իր ուժը միշտ կիրառել և կիրառելու է բացառապես Հայաստանի և Հայ ժողովրդի թշնամիներին զսպելու և այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով:

Կոչ ենք անում Հայաստանի Պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Զինված Ուժերի գլխավոր շտաբին՝ դադարեցնե՛լ ցանկացած տեսակի համագործակցություն ամերիկյան կողմի հետ, որն ուղղված կլինի Հայոց Ազգային Բանակի և հայ զինվորականության բարի համբավի վարկաբեկմանն ու արատավորմանը: Կոչ ենք անում արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն, որի նշանակման մասին պաշտոնապես հայտարարվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Հայաստանի ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցը եղել և մնում է բարեկամ Ռուսաստանը, և միայն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ Հայաստանի թշնամիներ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից»,-նշված է հայտարարության մեջ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

Գնդապետ Խաչիկ Ասրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

10 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրվի՝ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի» կառուցման նպատակով

Հաջորդ գրառումը

Բայդենը հանդես է եկել ուղերձով՝ մանրամասնելով նախագահական ընտրապայքարը լքելու իր որոշման պատճառները

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը հանդես է եկել ուղերձով՝ մանրամասնելով նախագահական ընտրապայքարը լքելու իր որոշման պատճառները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական