Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին Նիկոլ մերժողը

27/01/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ իրականության մեջ առաջին Նիկոլ մերժողը Խրիմյան Հայրիկն էր: Հենց նա էր, որ ցասումով ու բողոքով լի կոչ հղեց հայությանը` հորդորելով չենթարկվել կայսր Նիկոլայ Երկրորդի 1903 թ.-ին հրապարակված հրամանագրին, որով բռնագրավվում էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքն ու դպրոցները: Խիզախության ու հայրենասիրության անվեհեր մի կերպար, որով կարող ենք միայն հպարտանալ: Այդ կոչն անպատասխան չմնաց: Հազարավոր հայեր Թիֆլիսում, Արցախում, Բաքվում, Երևանում, Ալեքսանդրապոլում ընդվզման ու անհնազանդության աներևակայելի օրինակներ ցուցաբերեցին` անսալով Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչին: Եղան բախումներ կոզակների ու ցուցարարների միջև, եղան նաև անխուսափելի զոհեր երկու կողմից էլ…

Մկրտիչ Խրիմյանը մտավորական հոգևորական էր, ով շատ լավ գիտեր իր ազգի պատմության, հիշողության ու ժառանգության արժեքը:

Մտավորական էր նաև գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը, ով չվախեցավ և 1906 թ. հավերժացրեց Խրիմյան Հայրիկին` այդ նույն օրենքը նախաձեռնած Երևանի նահանգապետ Նակաշիձեի փոխանցած նամակը հատակին նետված: Մի կաթողիկոս ու մի ազգ բռունցք դարձած ՈՉ ասեցին հսկա կայսրության միապետի որոշմանը, ով ստիպված եղավ ընկրկել ու 1905 թ. հետ վերցրեց իր ստորագրությամբ հաստատված օրենքը:

Այդ օրերին Թիֆլիսի անգրագետ ու անկիրթ հայ կինտոներն ավելի հասուն ու գիտակից պահվածք ցուցաբերեցին, քան այսօրվա շատ գիտնական-մտավորականներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Հայ իրականության մեջ Նիկոլ անունը ուղղակիորեն կապված է Նիկոլայ Երկրորդ կայսեր հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի անունը ծագում է հենց այդ մերժված օրենքը ստորագրած ցարի անվան հետ, քանի որ հայկական ընտանիքներում սովորություն կար մանուկներին անվանակոչել ցարերի անունով: Նա էլ այդ “նվերը” թերևս ստացել է իր պապից: Հետևաբար Նիկոլ մերժելը հայ իրականության մեջ ունի իր նախադեպն ու պատմական հիմքը:

Մկրտիչ Խրիմյանի քաջությունը թող պետականություն չունեցող ժողովրդի գիտակցական պայքարի պատրաստակամության օրինակ լինի այն սերունդի համար, ով պետականություն ունենալով, չունի իր հիշողությունն ու ժառանգությունը պահպանելու կամք ու պատվախնդրություն:

Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության առնչությամբ

Հաջորդ գրառումը

Էրդողանը հանդիպել է Պոլսի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Էրդողանը հանդիպել է Պոլսի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական