Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Առաջին անգամ սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել եւ ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ. փաստաբան

«Փաստաբանական ողջ գործունեությանս ընթացքում այսօր առաջին անգամ սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել եւ ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ: Ցանկանում եմ շատ հստակ մի բան ֆիքսեն բոլորը՝ ոչինչ չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվելու։ Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն։ Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ»,- գրել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։