Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Առաջիկա օրերին Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքները

Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, մեզանից մոտ 400 կմ հեռավորության վրա «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին:

Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:
Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք:

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան