Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կարող եք բարձրանալ առանց համազգեստի, քանզի այն ձեզ համար ընդամենը օդափոխության, այլ ոչ թե հարգանքի տուրք մատուցելու օր է լինելու

22/08/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը դիմում է ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցներին.

Ստիպված եմ Ձեզ հիշեցնել, որ այս տարվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր մի քանի հրապարակային ելույթների ու ասուլիսների ժամանակ թույլ է տվել հայտարարություններ, որոնք հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը և ենթակա են խստագույն պատժի:

Ի մասնավորի՝

ա. Նիկոլ Փաշինյանը, հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը, հանդես է եկել ծանրագույն այդ հանցագործության ծրագրված բնույթն ու հետևանքները կասկածի տակ դնող ժխտողական հայտարարություններով, ինչը պատժելի է ՀՀ օրենսդրությամբ և հակասահմանադրական բնույթ ունի:

բ. Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ գիտակցաբար ու նպատակադրված մասնակցել է արցախահայության դեմ իրականացված ցեղասպանական գործողություններին ու դրանց հետևանքներն արդարացնող, հանցագործության փաստը չարձանագրող ու ոճրագործ կողմի հետ հանցավոր համաձայնության եկած անձ է՝ իր կուսակիցներով հանդերձ: Դուք տակավին լռում եք, որն այս պարագայում հավասարազոր է հանցակցության:

Եթե դուք ունենայիք սկզբունքներ ու արժանապատվություն և բարձր դասեիք իրավապահի պատիվն ու մասնագիտական խիղճը, ապա կգործեիք միասնաբար ու չէիք ծառայի Հայաստանի Հանրապետությունը գաղութատիրական լծի տակ պահող ու սպասարկող գործակալական հանցախմբին:

Եթե լռելով շարունակելու եք ծառայել ու սպասարկել իր հանցագործությունների մասին բացահայտ ու ցինիկ կերպով հայտարարող անձին՝ ապա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կարող եք բարձրանալ առանց համազգեստի, քանզի այն ձեզ համար ընդամենը օդափոխության, այլ ոչ թե հարգանքի տուրք մատուցելու օր է լինելու:

Իսկ ես շարունակելու եմ մնալ այն համոզմունքին, որ ՀՀ արդարադատության համակարգը որևէ առնչություն չունի իրավունքի ու արդարադատության հետ, քանզի այն իր ողջ օղակներով հանդերձ հանցավոր ու հանցածին համակարգ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Middle East Eye

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Թուրք ու ադրբեջանցի ուխտավորները ոտքերը մաքրում են Իսրայելի ու ԱՄՆ-ի դորշներով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրբազան Հայր, Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը

03/10/2025
Հրապարակախոսություն

Արմինե Մելիքսեթյանը նախընտրեց իշխանություններին ստրկահպատակ ծառայել և այսօր թաղեց իր հեղինակությունը. փաստաբան

03/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Թուրք ու ադրբեջանցի ուխտավորները ոտքերը մաքրում են Իսրայելի ու ԱՄՆ-ի դորշներով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական