Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Անկլավների հանձնման գործողությունը օրերի հարց է. քաղաքագետ

Հասկացեք, որ Ադրբեջանի գործողությունները ՓԱԹԵԹԱՅԻՆ են: Այդ փաթեթը դրվել է գործողության. նկատում է քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ փաթեթը ներառում է հետևյալ կետերը.

1.Արցախի Հանրապետության դեմոնտաժ ռազմական և քաղաքական առումով:

2.ՀՀ-ում գտնվող «ադրբեջանական» անկլավների վերադարձ:

3. Զանգեզուրի միջանցք:

Սա հերթականություն չէ, սա ամբողջական փաթեթ է, որի իրացման գործողությունը միացված է և դրա մեկնարկի արագացման շարժառիթը նախ Փաշինյանի ազդեցության նվազումն էր պաշտոնական Ստեփանակերտի վրա և երկրորդ նրա իրական վարկանիշի բացահայտումը Երևանի ընտրություններում: Ավելին, սա ցույց է տալիս, որ այս փաթեթի իրագործման միակ երաշխավորը ՀՀ-ում Փաշինյանն է, որի քաղաքական և հանրային դիրքերը գնալով թուլանում են ուստի նաև թուլանում է երաշխավորի երաշխիքը և փաթեթի գործարկումը պետք է արագացնել:

Փաշինյանի երկու օրերի ուղերձներում քողարկված նկատվում է ձգտում, որ չբացահայտվի փաթեթի իրագործման պլանը: Նա ուշադրությունը կենտրոնացնում է փաթեթի իրագործմանը խանգարող երևույթների ( իշխանազրկում, ներքին իրավիճակի սրում) կանխման վրա:

P.S. Անկլավների հանձնման գործողությունը օրերի հարց է: