Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

«Ազնավուր» հիմնադրամի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

«Ազնավուր» հիմնադրամն ու հայկական կազմակերպությունները կոչ են արել շտապ գործողություններ ձեռնարկել Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ:

Հիմնադրամը միջազգային հանրությանը կոչ է արել պահանջել արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար։
 «Ապահովել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննության թափանցիկություն և հաշվետվողականություն դատական գործընթացներում՝  միջազգային անկախ դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիութամբ, որպեսզի ստիպեն Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները և վերջ դնել Հայաստանի քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։