Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական «խաղաղասիրությունը»՝ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի զեկույցներում

07/01/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են անգլերենով արտահերթ զեկույց ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ՝ որպես մարդու իրավունքների երկարաժամկետ սպառնալիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:

Այս զեկույցն այն մասին է, որ հակամարտություններում մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության համար անհրաժեշտ է ազնիվ և վստահության վրա հիմնված երկխոսություն: Այդ երկխոսությունն առաջնահերթ անհրաժեշտ է հասարակությունների միջև՝ որպես խաղաղության երկարաժամկետ գրավական և կարևոր է, որպեսզի դրան պետությունները քաղաքական ուղղորդումներ կամ արհեստական միջամտություններ չանեն:

Իրական խաղաղասիրության ճանապարհը ենթադրում է, որ քաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Գլխավոր գործոնն էլ հենց այն է, որ պետության չճանաչված լինելը կամ որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այդտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար:

Այս զեկույցը, ներկայացնելով Արցախին վերաբերող 1990-ական թվականներից սկսած տարբեր խաղաղաշինական նախաձեռնություններ, անդրադարձել է 2016-2017 թվականների Բաքու-Թբիլիսի պլատֆորմներին, որոնք ադրբեջանական կողմը նախաձեռնեց ադրբեջանական վայրագություններով ուղեկցվող ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այս նախաձեռնությունները հայտարարվել էին՝ որպես անկախ քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ, մինչդեռ դրանք կազմակերպվել և ուղղորդվում էին ադրբեջանական կառավարության ու մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից:

Բացի այն, որ այդ պլատֆորմներն անտեսում էին ազգային ինքնորոշման բնական իրավունքը, դրանք ամբողջությամբ արտահայտում էին միայն ադրբեջանական պետական քաղաքական գիծը: Ավելին, այդ նախաձեռնությունները Հայաստանի կամ Արցախի քաղաքացիական հասարակությունների հետ կապ չունեին, իսկ նրանցում մի շարք հայերի ընդգրկել էր ադրբեջանական կողմը, որոնք էլ աչքի էին ընկնում իրենց հայատյաց ելույթներով: Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական կառավարությունը շարունակում էր հայատյացության հովանավորչության պետական քաղաքականությունը:

Այն, որ այդ նախաձեռնություններն իրական խաղաղություն կառուցելու նպատակներ չունեին, չէին ներառում իրապես անկախ ՀԿ-ներ կամ գործիչներ և ուղղորդվում էին ադրբեջանական իշխանությունների կողմից, հաստատվում է այդ նախաձեռնության նախկին մի շարք հայ գործիչների հրապարակային հարցազրույցներով այն մասին, որ իրենց անունից արվել է կեղծ հայտարարություններ, ադրբեջանանպաստ հայտարարությունների համար ադրբեջանական կառավարությունը խոստացել է կաշառք (օրինակ՝ աշխատանք Գերմանիայում և այլն): Այս բոլոր դեպքերն արտահայտված են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցում:

Ավելին, զեկույցում տեղ են գտել նաև ադրբեջանական պետական գործիչների ելույթներն ու հարցազրույցները, որոնք բացահայտում են նշված պլատֆորմներում ընդգրկված ՀԿ-ների ու գործիչների ուղղորդումն ու կախվածությունը ադրբեջանական իշխանություններից:

2016-2017թթ. Բաքու-Թբիլիսի պլատֆորմներն ամբողջությամբ անտեսում էին «Որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում և որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային հանրահայտ սկզբունքը։

Այդ նախաձեռնությունները, ըստ էության, սատարում էին ադրբեջանական տարիների պետական քաղաքականությունը, որը մշտապես ուղղված է եղել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելուն, մարդու իրավունքների միջազգային կառույցների, միջազգային փորձագետների ու լրատվամիջոցների մուտքը Արցախ ամեն գնելով խոչընդոտելուն:

Զեկույցը կազմել ենք ես և այդ ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը (Ruben Melikyan) 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, որը, սակայն, օբյեկտիվ պատճառներով ավարտին հասցնել կարողացանք միայն վերջերս։

Հետագայում զեկույցի անհրաժեշտությունն ու բովանդակությունը քննարկել ենք Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan) հետ:

Այն ամփոփել ենք արդեն Արցախի մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փարաքարում քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև. Yerevan Today (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Կրակոցներ Սյունիքի մարզում. բերման է ենթարկվել Կապան համայնքի Կաղնուտի վարչական ղեկավարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Կրակոցներ Սյունիքի մարզում. բերման է ենթարկվել Կապան համայնքի Կաղնուտի վարչական ղեկավարը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական