Ադրբեջանի զինուժը, Պետական սահմանապահ ծառայությունը համալրվել են նորագույն թուրքական մարտավարական, հետախուզահարվածային «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով, «ALPAGUT»՝ արհեստական բանականությամբ:
Այս անօդաչու օդային հարձակման միջոցը ունակ է մինչև 60 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել, տեղորոշել և խոցել հակառակորդի վերգետնյա անշարժ, ստացիոնար և շարժական օբյեկտները, թիրախները:
60 կիլոմետր հեռավորությունը Հայաստանի հանրապետության նման փոքր երկրի համար մարտավարական խորություն է, որոշ դեպքերում՝ օպերատիվ-մարտավարական խորություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չունի օպերատիվ-ռազմավարական խորություն։ Բազմաթիվ կարևորագույն պետական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, սնուցող ռազմավարական ճանապարհներ, հայտնվում են հակառակորդի ուղիղ խոցման շառավղում:
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյան