Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդան Օսկանյանը չի մտնում ադեկվատ մարդկանց ցանկի մեջ, որպեսզի մենք նրան լսենք. Արթուր Հովհաննիսյան

10/07/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նման քննարկում չի եղել, չի էլ լինելու․ MediaHub-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք խմբակցությունում քննարկել են ԱԳ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի այն առաջարկը, որ եթե լիազորություն տրվի իրեն եւ մի խումբ դիվանագետների, ապա իրենք 2-3 ամսվա ընթացքում կտրուկ փոփոխություն կմտցնեն ԼՂ հարցի կարգավորման գործընթացում։

Ի դեպ, Օսկանյանն այսօր կրկնել էր իր առաջարկը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Վարդան Օսկանյանի կողմից արված ցանկացած մեկնաբանություն անիմաստ է քննարկել, որովհետեւ, ըստ նրա, նախկին իշխանություններն իրենց գործողություններով Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարել են ոչ թե լուծման, այլ փակուղի։ 

«Իրենց ժամանակը իրենք օգտագործել են։ Այդ մարդիկ ԼՂ հարցի կարգավորման գործընթացների փաստաթղթերում տարբեր տեսակի ոչ հայանպաստ ձեւակերպումների հեղինակներ են։ Մարդիկ ժամանակին ունեցել են հնարավորություն խնդիրը լուծելու, ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ մարդկանց դիտարկումները չեն բխում Հայաստանի եւ Արցախի շահերից»,-ասել է նա։ 

Դիտարկմանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկությունները տրամաբանական էր համարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչո՞վ են իշխանությունները կաշկանդված ընդունել Օսկանյանի կողմից արված ադեկվատ առաջարկությունները, Հովհաննիսյանն ասել է․ 

«Ադեկվատ առաջարկների համար գոյություն ունեն ադեկվատ խողովակներ եւ ձեւաչափեր։ Ցանկացած ոք, ով ունի հայանպաստ լուծում, առաջարկ՝ գտնում է ադեկվատ խողովակներ՝ իր առաջարկները տեղ հասցնելու համար։ Մենք լսում ենք բոլորին, իսկ Վարդան Օսկանյանը չի մտնում ադեկվատ մարդկանց ցանկի մեջ»։ 

Հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն շարունակ տանում այն թեզը, թե իրենց այլընտրանքը պատերազմն է, հեռանան իշխանությունից՝ պատերազմ է լինելու, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ իրենք եկել են խաղաղության օրակարգով, իսկ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ 

«Իշխանությունը նման բան երբեք չի ասել, ոչ էլ ակնարկում է։ Այո, մենք եկել ենք խաղաղության օրակարգով եւ գնում ենք այդ օրակարգով։ Իսկ թե կողքից ինչ մեկնաբանություններ են անում, դա այլ հարց է։ Բնական է, չէ՞, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, հետեւաբար ինչո՞ւ մտնենք այս անիմաստ դիսկուրսի մեջ»,-հավելել է նա։

Թեմայի առնչությամբ կարդացեք Արցախի ինքնավարության կարգավիճակի հարցը ձեր գրպանում է, գոնե դա՛ արեք. Օսկանյանը՝ Փաշինյանին հոդվածը և տեղեկացեք, թե մասնավորապես ինչ է ասել Վարդան Օսկանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ներքին գործերի նախարարն այցելել է Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական բաժանմունք

Հաջորդ գրառումը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Արցախի փոխարեն օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Արցախի փոխարեն օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական