Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստերջանալու պա՞հը

14/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության։ Սա է պետական մտածողությունը։ Մնացածն արկածախնդրություն է։ Կանենք դա գրագե՞տ ձևով, թե՞ ամեն ինչ զիջելով, հարցը սա է։

Բայց այս փուլի կարևորագույն բնորոշիչն այն է, որ Հայաստանը պարտադրված է լինելու կայացնել բարդ որոշումներ, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Պարբերաբար դժվար ընտրության խնդիր է լինելու, և որոշումները պետք է կայացվեն, հակառակ դեպքում մեզ չեն սպասելու, և ուրիշները դրանք մեր փոխարեն են կայացնելու։

Գործող իշխանությունն իր քայլերով ոչ միայն մեզ, այլև՝ ողջ տարածաշրջանն է տանում լարվածության, պատերազմի ռեալ հավանականությամբ։ Պատերազմ, որը լինելու է մեր տարածքում։ Եթե մենք հիմա չբռնենք մեր իսկ իշխանության ձեռքը, ապա վաղը ոչ մի օտար իշխանության մեղադրելու իրավունք չենք ունենալու։ Մոսկվայից, Լոնդոնից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Թեհրանից հնչող ձևակերպումները 100 տոկոսով հաստատում են այս ամենը։ Եթե նկատել եք, արևելյան խոհեմությամբ այս պահին լուռ են Անկարան ու Բաքուն. նրանք համբերատար հետևում են Հայաստանի սխալների կուլմինացիային, որ հենց այդ պահին անեն իրենց պլանավորածը։

Ի՞նչ պետք է անենք մենք

Մեծագույն խնդիրն այն է, որ այս իշխանության նժարի հակառակ կողմում չկա   հասարակությանը այլ, հստակ ճանապարհ առաջարկող ձևաչափ (ձևաչափեր)։ «Ազգային, հայրենասեր, Նիկոլ լավ հայհոյող» և այլ ձևակերպումներով ուժեր կան, բայց դա մեխանիկորեն չի երաշխավորում սառը, ռացիոնալ պատկերացումներ, ստրատեգիական մտածողություն։ Եվ վերջին տարիների զարգացումները հենց դա են ապացուցում։

Պետության պատամական շահը պահանջում է խելոք անհատներից անցում կատարել խելոք ձևաչափերի։ Այս իշխանությունը Հայաստանը հասցրել է ծանրագույն վիճակի. մենք ականապատ դաշտի ուղիղ մեջտեղում ենք, մեզնից պահանջվում է անհավանական խելամտություն, փորձի ու կարողությունների վրա հիմնված սառը, ռացիոնալ քայլերի ցանկ։ Հայաստանի պատմության նոր էջը չի կարող սկսվել անելիքի չիմացությամբ։

Եթե այս պահին մենք ոչինչ չանենք կամ գնանք 2020-ի սխալ ճանապարհով, երբ ընդդիմադիր ձևաչափերը կազմավորվում էին «ով է ավելի հարուստ, ով ավելի թանկ մեքենա ունի, ում պապան, փեսան, աները կամ եղբայրն են ավելի հարուստ են և կամ՝ ո´վ տան դարակում մի կուսակցության կնիք ունի» մրցակցության շրջանակներում, ապա Հայաստանին սպասում է Արցախի կամ Ուկրաինայի ճակատագիրը։ Առանց չափազանցության։

Այսօր մեզ օդի պես անհրաժեշտ են հանրային պրոցեսների կազմակերպիչներ։ Արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր վրա չի վերցնում այդ կարևորագույն ֆունկցիան։

Այս պատմական փուլում անհրաժեշտ է նաև հանրային ուժեղ ճնշման տակ պարտադրել գործող (դեռևս) իշխանություններին՝ կասեցնել պսևդոռեֆորմները, որոնք ներքին լրացուցիչ լարվածություն և ներքին անկայունություն  են ձևավորում (էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի թանկացում, «ակադեմիական քաղաք», եկամուտների պարտադիր հայտարարագրում, սահմանադրական փոփոխություններ և այլն)։ Սակայն այդ ուժեղ ճնշման համար հանրությանը պետք են կազմակերպչական իրական, ֆունկցիոնալ ձևաչափեր։ Դրանց ձևավորման համար կարևորագույն կարգախոսը պետք է լինի ներքին հաշտությունը, թիվ մեկ նախապայմանը՝ բոլոր ընտրազանգվածների հետ խոսելու և լսելու, պետական համակարգի հետ խոսելու և աշխատելու ունակությունը։ Այդ ձևաչափերի բնական դաշնակիցներն են հանրությանն իրապես հուզող խնդիրները՝ իրական մասնակցային պրոցես, որը կտանի իրական իշխանափոխության։

Հակառակ դեպքում մեր հանրային կառուցվածքը նմանվում է ստերջացված քաղաքական կենդանու, որից ոչ ոք այլևս ակնկալիք չունի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում. Եվս 3 հարց գաղտնի է

Հաջորդ գրառումը

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Սա Հայաստանի զավթման ծրագիր է, որն ամբողջ ուժով ադրբեջանական իշխանությունն առաջ է տանում. Թաթոյան

23/05/2025
Հրապարակախոսություն

Հայտարարությունը չունի ժամկետայնություն, հետեւաբար ճիշտ չէ ասելը, որ 2025-ին լրանում է նոյեմբերի 9-ի հայտարարության հնգամյա ժամկետ

21/05/2025
Հրապարակախոսություն

Ե՛ս եմ ասում՝ որը՝ ոնց, Ոստիկանն է իմ ուժը, Հողատուն է իմ մուժը. պամֆլետ՝ ըստ Ռուբեն Մելիքյանի

21/05/2025
Հրապարակախոսություն

2021-ին ընտրությունների գնալը շատ լո՞ւրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելն անլո՞ւրջ է. Սերժ Սարգսյան

21/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025

Armlur-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական...

ԿարդալDetails

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականները պետք է դառնան թվային և կկիրառվեն միայն ՀՀ տարածքում

23/05/2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23/05/2025

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան

23/05/2025

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների. Կարեն Վրթանեսյան

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական