Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան Աբրահամյան

08/05/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի կարճ մեկնաբանությունն էի նայում, ում 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ազատել էին պաշտոնից։

Դրանից հետո Աբրահամյանին Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը նշանակեց Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում՝ լավ իմանալով նրա վաստակը, փորձառությունն ու մասնագիտական հարուստ կապիտալը, սակայն Արցախի վերջին նախագահական ընտրություններից հետո վերջինս կրկին հեռացավ/հեռացրեցին համակարգից։ Համենայդեպս պաշտոնապես պատճառը չնշվեց։

Հարցին, թե ինչո՞ւ 2018 թվականին հեռացաք, գեներալը պատասխանում է, որ իշխանափոխությունից հետո, իրեն ասել են դիմում գրի ու թոշակի գնա։

Արմեն Աբրահամյանը մեր ամենահամեստ, պարկեշտ և միաժամանակ ամենափորձառու զինվորականներից է, ով 1990-ական թվականների ազգային-ազատագրական պայքարի ակտիվ ազատամարտիկներից էր, գործուն մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին ռազմաճակատի տարբեր ուղղություններում, հատկապես հարավում։

Շուրջ 30 տարի ծառայել է զինված ուժերի և ԱԱԾ համակարգերում, մեծ ներդրում ունի սահմանապահ զորքերի կայացման, մարտունակության բարձրացման գործում։

Որքան տեղյակ եմ, 2020 թվականի պատերազմի առաջին օրերին իր ծառայություններն է առաջարկել ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն ինչպես մյուս փորձառու զինվորականների դեպքում, սկզբում մերժել են, իսկ նրան հիշել են պատերազմի վերջին փուլում։

Անկասկած Արմեն Աբրահամյանը իր կարգավիճակում միակ չէ։ 2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին։

Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ սահմանային նոր համակարգ ներդնելու, եղածը բարելավելու, մոդեռնիզացնելու մեծ ճակատ կա, նման ծառայության համար ունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորական խաղից դուրս են։

Վերջին 3 տարվա իրադարձությունների վերլուծությունը մեծ թվով պատասխաններ է տալիս այսօրվա ողբերգական կետին հասնելու, անցյալի սխալներից հետևություններ չանելու և անվտանգային համակարգը փակուղի հրելու վերաբերյալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելենսկին հորդորեց թույլ չտալ երրորդ համաշխարհային պատերազմ

Հաջորդ գրառումը

Մարտից ի վեր առաջին անգամ Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 20 հազարից պակաս դեպք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Մարտից ի վեր առաջին անգամ Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 20 հազարից պակաս դեպք

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական