Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը. Սուրենյանց

27/02/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եթե թոշակառուների թոշակը ամսական 10 հազար 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն այդ գումարը, ինչի՞ վրա է ծախսելու», — շուրջ երկու ամիս առաջ հայտարարում էր Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը։

Երկու օր առաջ նույն վարչապետը հայտարարում է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանում կբարձրանան՝ նշելով, որ ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ։

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում հնչած այս հայտարարությունները արտացոլում են սոցիալական քաղաքականության նկատմամբ իրարամերժ մոտեցումներ։ Առաջին դեպքում թոշակառուն ներկայացվում էր որպես մարդ, որը չի կարող արդյունավետ տնօրինել հավելյալ եկամուտը, իսկ երկրորդ դեպքում նույն պետությունը փաստացի ընդունում է, որ գործող կենսաթոշակները չեն բավարարում նվազագույն կենսական կարիքները։ Այսպիսի կտրուկ շրջադարձը չի ուղեկցվել սոցիալական քաղաքականության վերանայմամբ, մասնագիտական հաշվարկներով կամ երկարաժամկետ ռազմավարությամբ, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում որոշման իրական շարժառիթների վերաբերյալ։

Կենսաթոշակների բարձրացումը Հայաստանի քաղաքական պրակտիկայում վաղուց դիտարկվում է որպես նախընտրական ամենաազդեցիկ գործիքներից մեկը։ Թոշակառուները սոցիալապես խոցելի, բայց ընտրական առումով կայուն խումբ են, և նրանց ուղղված ցանկացած ուղերձ սովորաբար ունի ոչ թե տեխնոկրատական, այլ քաղաքական բնույթ։ Այս դեպքում ևս բացակայում են ակտուարային հաշվարկները, հստակեցումը՝ բարձրացումն ունի շարունակական բնույթ, թե միանվագ է, ինչպես նաև սոցիալական քաղաքականության համակարգային հիմնավորումը։ Փոխարենը կա արագ որոշում և հրապարակային հայտարարություն՝ հստակ ժամկետով։

Առավել մտահոգիչ է ֆինանսավորման հարցը։ Խոսքը մոտ 75 միլիարդ դրամի լրացուցիչ բեռի մասին է, մինչդեռ գործող բյուջեում կենսաթոշակների նման բարձրացում նախատեսված չէ։ Հանրությանը չի ներկայացվել, թե որ աղբյուրներից են ապահովվելու այդ միջոցները՝ հարկային մուտքերի աճի՞, ծախսերի կրճատմա՞ն, թե՞ արտաքին ֆինանսավորման հաշվին։ Այս պայմաններում առավել հավանական են երեք սցենարներ՝ այլ ծրագրերի հաշվին ներքին վերաբաշխում, բյուջետային դեֆիցիտի խորացում կամ պետական պարտքի ավելացում։ Երեքն էլ պարունակում են միջնաժամկետ ռիսկեր, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ թե՛ մակրոտնտեսական կայունության, թե՛ սոցիալական ծրագրերի շարունակականության վրա։

Ամսական 10 հազար դրամի ավելացումը (մոտ 25–26 USD)՝ նվազագույն պարենային զամբյուղի (42–43 հազար դրամ 2025-ի տվյալներով) համեմատ շատ փոքր է, օբյեկտիվորեն, չի կարող էականորեն փոխել թոշակառուի կյանքի որակը։ Այն չի լուծում դեղերի, կոմունալ վճարների և սննդի շարունակական թանկացման խնդիրները։ Սակայն քաղաքական առումով այն ստեղծում է սոցիալական հոգածության տեսանելի էֆեկտ, որն ուղղված է հանրային տրամադրությունների վրա ազդեցությանը։

Երբ սոցիալական քաղաքականությունը կառուցվում է ոչ թե իրական կենսամակարդակի բարձրացման, այլ կարճաժամկետ քաղաքական ազդեցության տրամաբանությամբ, դրա գինը գրեթե միշտ վճարվում է ավելի ուշ։

Ստեղծված պատկերը ավելի շատ խոսում է նախընտրական հաշվարկի, քան համակարգային սոցիալական քաղաքականության մասին։ Սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնվում են առանց հստակ տնտեսական հիմքի և երկարաժամկետ հաշվարկի, անխուսափելիորեն հանգեցնում են բյուջետային լարվածության, նոր պարտքերի կամ հետագա կրճատումների։ Իսկ այդ գինը, ի վերջո, վճարում են հենց նույն քաղաքացիները, այդ թվում նաև՝ այն թոշակառուները, որոնց սոցիալական խնդիրներն իբրև թե հուզում են Փաշինյանին:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սումգայիթում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու

Հաջորդ գրառումը

«Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է». Աննա Հակոբյանի PR քայլերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

«Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է». Աննա Հակոբյանի PR քայլերը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական