Գրողների, գրականագետների ու պարզապես գրականությամբ հետաքրքրվածների հետ երեկ բավական հետաքրքիր քննարկման էի մասնակցում։
Հանդիպումը «off the record» ձևաչափով էր, բայց իմ ու բանաստեղծ Մարինե Պետրոսյանի միջև տեղի ունեղած մի կարճ խոսակցություն-ռեպլիկ ուզում եմ ձեր դատին հանձնել՝ մտորելու, խորհելու ու թացը չորից տարբերելու համար։
Երբ ներկայացնում էի, թե ինչու որոշեցի մասնակցել քննարկմանն՝ անկեղծացա․ «Հատկապես պատերազմից հետո, երբ մտավորականությունը լռում է, մի՛շտ հաճելի է լսել թե՛ Վիոլետի (հանդիպում-քննարկման նախաձեռնող-կազմակերպիչը բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն էր), թե՛ Մարինեի խոսք-քննադատությունը»։
Մարինե Պետրոսյանն ինձ հակադարձեց, թե ինչո՞ւ ենք ինքներս մեզ համար «դոգմա» դարձրել, թե մտավորականները լռում են․ «Ինչպե՞ս են լռում, եթե ինքներդ էլ փաստում եք, որ ես, Վիոլետը խոսում ենք»։
«Դուք, այո, միշտ եք խոսում, բայց, խնդրում եմ, բոլորին ձեր «ամփուլայով» մի չափեք, ես ընդհանուր դաշտը նկատի ունեմ»,- վրա բերեցի ես։
Պետրոսյանը ևս մեկ բավական դիպուկ ու մտածելու տեղիք տվող հակադարձում արեց․ «Բայց ինչո՞ւ դիտարկել ընդհանուրի մեջ, եթե խոսողը, քննադատողը մենք ենք»։
Երեկ ամբողջ օրը մտածել ու խորհել եմ Մարինեի ասածի մասին ու համոզվել, որ, այո՛, մտավորականը քննադատողը, մտորելու, խորհելու տեղիք տվողն ու, ի վրեջո, խոսք ասողն է։ Այլապես ում ասես՝ մտավորականի տիտղոսի տակ ենք խցկել, ու նեղանում ենք, թե ինչո՞ւ են լռում։
Պարզապես կարիք կա, որ ինքներս մեզ համար բանձևենք՝ ով է մտավորականը, դադարեցնենք կեղծ բարեպաշտությունն ու առանց էմոցիոնալ ցասման, առանց հերսոտելու՝ ազատվենք մեր իսկ հնարած «ֆեյք» մտավորականների ստվերից։
Սևակ Վարդումյան