Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կիև-Պեչերսկի լավրայի կողպեքը կտրել-հանել են

Կիև-Պեչերսկի լավրայի շուրջ դիմակայությունը շարունակվում է: Այսօր առավոտյան Ուկրաինայի մշակույթի նախարարության հանձնաժողովը կնքել է վանքի շենքերից մեկը, ինչը  զայրացրել է հավատացյալներին, որոնք  հանձնաժողովի աշխատանքների մեկնարկից  ի վեր  մնացել են Լավրայում։

Ըստ վանքի բնակիչների՝ Ստորին Լավրայում պաշտոնյաները սղոցով կտրել են կողպեքները, ապա կնքել Լավրայի պատկերասրահը և 39-րդ շենքի մի մասը։ UOJ-ի հրապարակման համաձայն՝ հանձնաժողովի անդամների թվում է Կիև-Պեչերսկի Լավրայի թանգարան-արգելոցի ղեկավարի տեղակալը։

Հավատացյալները իրավապաշտպան Վիկտորյա Կոխանովսկայայի գլխավորությամբ հանել են կնիքը և մտել փակ շենք, հայտնում է Lavra-Live տելեգրամյան ալիքը։ Դրանից հետո վանքի տարածքում զինված ոստիկաններ են հայտնվել։