Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրան հեռացնել է պետք. մեղք է այս երկիրը, չի դիմանա. Վահե Հովհաննիսյան

13/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝ գույքահարկ չես կարողանում մուծել, տունդ ծախի գնա ուրիշ տեղ։ Մարդիկ «դվարնյաժկա» չեն։ Մարդկանց էդ տանը կապում են հոգևոր այլ գաղափարներ՝ երեխայի ծնունդ, մանկության հուշեր, ծնողի ջերմություն, հարևաններ, բակ, ընկերական բազմաթիվ հուշեր։

Նիկոլին ասեք, որ չի կարելի հանգիստ ասել՝ «տատիկը թող կենտրոնից գնա ուրիշ տեղ», որովհետև էդ տատիկը քաղաքի մթնոլորտն է, քաղաքին արժեք տվողը՝ քաղաքացին։ Էդ «տատիկը» կարող է լինել հայտնի բժիշկ, հայտնի դասախոս, հայտնի երաժիշտ, նկարիչ, քաղաքում հայտնի արհեստավոր, դերասան, ուսուցիչ, ովքեր սերունդներով էս քաղաքից քաղաք են սարքել՝ իրենց կրթվածությամբ ու բարքերով։ Տատիկն իր թաղամասում քաղաքային միջավայրի ստեղծողն ու կրողն է։

Ու էդ մարդկանց, ովքեր տներ են ստացել են Խորհրդային Միությունից, չի կարելի ասել թողեք գնացեք։ Էդ մարդկանցով է քաղաքը քաղաք, հենց էդ մարդկանցով է Երևանը՝ Մայրաքաղաք, ոչ թե՝ դաչաներում պատահաբար հայտնվածների, կամ միանգամից հարստացած ինչ-որ թայֆեքի, որոնց արժեհամակարգում քաղաքի որևէ կուլտուրա չկա։

Իսկ այ էդ տատիկը ձեզ իրավունք ունի ասելու՝ գնացեք այդ դաչաներից, որովհետև դուք վնասում եք էս քաղաքին, էս երկրին։ Դա տատիկի քաղաքացիական իրավունքն է։

Եվ վերջապես, տնտեսագետներիցդ գոնե մեկը Նիկոլին ասեք, որ գույքահարկը բարձրացնելով՝ տան արժեքը մեխանիկորեն չի բարձրանում։ Անշարժ գույքի շուկան լրիվ այլ օրենքներով է կարգավորվում, այլ տրամաբանության մեջ։ Գույքահարկը թանկացնելով՝ անշարժ գույքի շուկային կարելի է հարվածներ հասցնել, որոնց այդ շուկան կարող է շատ այլ կերպ արձագանքել։ Ու որպես կանոն՝ ի վնաս սովորական քաղաքացու։

Իսկ իրականում ոչ մի բան էլ նրան պետք չի ասել։ Նրան հեռացնել է պետք։ Մեղք է այս երկիրը, չի դիմանա»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակը՝ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025
Նորություններ

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025
Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025
Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

Հարցը բառերի քանակի մեջ չի, է, հարցը նրա մեջ է, որ Սամվել Կարապետյանը արեց շատ հստակ հայտարարություն, ինքը ասաց՝ եթե...

ԿարդալDetails

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական