Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային հանրությունը հասկացել է, որ հայաստանյան հասարակության մի զգալի մասը քաղաքականապես տգետ է և ռոմանտիկ. Համբարյան

14/08/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

Նիկոլի պատճառով է միջազգային հանրությունն անտեսում ՀայաստանինԻշխանական սպասարկուները և երկրպագուները սկսել են դժգոհել, այսպես կոչված, միջազգային հանրությունից, որը չի զսպում սանձարձակ Ադրբեջանին…

Այս իշխանություններին սպասարկող որոշ անձինք կա՛մ իրականում չեն հասկանում, կա՛մ ցույց են տալիս թե չեն հասկանում, որ իրենց նշած “միջազգային հանրության” համար ձեռնտու և պատվաբեր է գործ ունենալ հարուստ և Հայաստանին հաղթած ապշերոնյան սուլթանի հետ, քան իրեն ժողովրդավար երևակայող, բայց իրականում տոտալիտար համակարգին անցնող, ահռելի պարտքերի մեջ խճճված և Ադրբեջանի դեմ ծնկած Հայաստանի, որտեղ իշխանությունը գտնվում է երկիրը դիտավորյալ պարտության տարած Նիկոլ Անհողի ձեռքում…

Պատմություն պետք է գիտենալ, և վերջապես պետք է հասկանալ, որ այդ նույն միջազգային հանրությունը վաղնջենական ժամանակներից հարգում է ուժեղներին և գերադասում է հեռու մնալ պարտվածներից և լացկաններից… Միջազգային հանրության ո՞ր սուբյեկտը կարող է հարգել մի պետության, որը չի կարող պայքարել թշնամական պետության իր տարածք ներխուժած 250 ասկյարների դեմ…

Մեր ճարպիկ իշխանասպասարկուներին ասեմ, որ այդ նույն միջազգային հանրության շատ կարևոր ներկայացուցիչներ ավելին գիտեն 44-օրյա մեզ համար խայտառակ ավարտված պատերազմից և ինչու՞ պետք է Հայաստանի և Արցախից մնացած մասնիկի համար իրենց հարաբերությունները փչացնեն Բաքվի հետ, եթե մեր վարչապետ կոչվածը Ստեփանակերտի հրապարակում ղժղժում էր՝ “Արցախը՝ Հայաստան է և վե՛րջ”՝ դիտավորյալ քարտ բլանշը տալով Բաքվին պատերազմ սկսելու համար ու փաստելով, որ իր իշխանությունը տապալում է Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները…

Գժական գնացող և գեղցի-ճարպիկ Նիկոլը դրանով փաստեց, որ իր սեփական կետից բանակցությունների վարումը, որի մասին նա հայտարարել էր ԱԺ-ում՝ դրանք որպես այդպիսին տապալումն էր…Դե էլ չասեմ, թե այդ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ինչե՛ր գիտեն պատերազմի ժամանակ իրենց կողմից առաջարկված և Նիկոլի կողմից մերժված զինադադարների մասին, որոնցից մի քանիսի վերաբերյալ առաջարկով է հանդես եկել, օրինակ՝ ՌԴ նախագահը…Միջազգային հարնություն կոչվածը միշտ եղել է, կա ու կմնա ուժեղի կողքին… Ինչպես ասում են՝ “Հաղթողներին ոչ ոք չի դատապարտում”…

Իսկ կապիտուլյանտ Նիկոլն էլ լինելով պարտված փորձում է սեփական խայտառակ ձախողումները գցել սրա-նրա գրպանն, այդ թվում նաև միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներինը…

Հ.Գ. Մեր խնդիրներից մեկը՝ մեր մասին շատ մեծ կարծիք ունենալն է, որ մենք շատ կարևոր ենք միջազգային հանրություն կոչվածի համար և որ մենք շատ ճարպիկ ենք, որ կարող ենք ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից…Զավեշտ է, երբ Նիկոլին երկրպագողները և սպասարկողները մտածում են, որ իրենք պետք է երևանյան ռեստորան-սրճարաններում թրև գան, իսկ միջազգային հանրությունը Հայաստանի համար պետք է պայքար տանի , ինչպես նաև ուրիշի վրա հույս դնելով մտածում են, որ այդ նույն ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ Ֆրանսիան առաջնայինը չպետք է իրենց ազգային շահերից դուրս գալով գործեն մեր խնդրանքների դեպքում…

Ամենավատը, այդ միջազգային հանրությունը հասկացել է, որ հայաստանյան հասարակության մի զգալի մասը քաղաքականապես տգետ է և ռոմանտիկ. իշխանությանը վերարտադրում է կապիտուլյանտներին և հրճվում է օտարերկրյա պաշտոնյաների հայաստանյան այցերի ժամանակ արվաժ սելֆիներով, տաշի-տուշիներով, Բաքվի և Անկարայի հանար անհետևանք հայտարարություններով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են օդանավակայանի մոտ թալիբների կազմավորումների վրա

Հաջորդ գրառումը

Հայիթիում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայիթիում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական