Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայիթիում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Հայիթիում։ Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը 5,2 մագնիտուդ էր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այսօր վաղ առավոտյան Հայիթիի տարածքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավում: Հայտնի է առնվազն չորս զոհի մասին, որոնցից երկուսը երեխաներ են: