Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը:
«Այդ մեկնաբանությունները որևէ կերպ չեն փոխում Ֆրանսիայի ամբողջական մոբիլիզացիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։ Հանրապետության նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպված քառակողմ հանդիպումը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։