Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր աշխատած խնայողությունների վրա աչք է տնկել ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածը

13/02/2025
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խնայողությունների թալան։

ՀՀ վարչախմբի քպ ղեկավարը հետեւողականորեն իր թաթերն է ձգում դեպի քաղաքացիների խնայողությունները։

Ինչպիսի՞ հաշվարկ ունի ֆունկցիոնալ անգրագետը, որը պարզապես ցանկանում է սոսնձված մնալ իշխանական աթոռին:

Նրա միակ նպատակը անձնական բարեկեցությունն է և պետական օլիգարխի բարեկեցիկ կյանքը, որի շարունակման համար վտանգ է զգացել։ Այո՛,  վտանգը բավականին սպառնալի, դրամատիկ երանգ է ստանում, որովհետև տնտեսությունը կանգ է առել, և 2025 թվականին արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ արտահանումը, ներմուծումը, ծառայությունների բնագավառը կրճատվելու են 40-45 տոկոսով։

Այս թվերը վկայում են, որ շատ շուտով պետական ապարատի աշխատավարձերը, քաղաքացիների նպաստները և թոշակները վճարվելու համար փող չի լինելու։ Ողջամիտ ղեկավարը, անկասկած,  կփորձեր գնալ հանրային կոնսոլիդացիայի ճանապարհով և կկազմեր ազգային համաձայնության կառավարություն, որի հավաքական ջանքերով հնարավոր կլիներ չեզոքացնել բազմաթիվ մարտահրավերներ, սակայն ՀՀ ներկա վարչախմբի ղեկավարը դասական բռնապետի վարքագիծ է դրսեւորում և փորձում է չլուծվող տնտեսական խնդիրները լուծել իր գավառական աշխուժակի մեթոդներով։

Մեթոդներից առաջինը  քաղաքացիների գրպանը մտնելն է և, ի վերջո, նրանց խնայողությունների հափշտակումը։

Այս մոդելի լույսի ներքո պետք է դիտարկել գույքահարկի պարտքերի տակ խեղդվող քաղաքացուց իր բնակարանը խլելը, հայտարարագրման ծուղակների միջոցով քաղաքացիներին տուգանքների տակ գլորելը, ապրանքային մնացորդի հոդվածներով տնտեսվարողներին անլուծելի պարտքերի տակ գցելը։

Արդեն իսկ նշմարվում են  որոշ ժամանակ անց բանկային ավանդների մի մասը գրպանելու անթաքույց նկրտումներ։ Այսօր կառավարության նիստում անոնսվեց ծախսերի հայտարարագրման գործընթացի սկիզբը։

Անտարակույս, հանրությունը առերեսվում է իրենց  պատերազմ հայտարարած անձի հետ, որը հասկացել է՝  իր կուտակած պետական պարտքն ունի երկու պահանջատեր, մեկը՝ դրսի հզորները, իսկ մյուսը՝ ՀՀ անպաշտպան քաղաքացիները։

Վստահ եղեք, հարգելի քաղաքացիներ, որ դրսի հզորների պարտքը և տոկոսները սուսուփուս վճարողը կուժն ու կուլան ջարդելու է ձեր գլխին։

Այո, դուք անպաշտպան եք.  հերթական հարվածները չեն ուշանալու։

 Հարցի լուծումը  ձեր ձեռքերում է։

 Եղե՛ք ձեր խնայողությունների պաշտպանը։

Ձեր աշխատած խնայողությունների վրա աչք է տնկել ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածը։

Ի՞նչ է պետք անել սպասվող աղետին և ունեզրկմանը դիմագրավելու համար:

Մենք ունենք լուծման համակարգ, որի վրա աշխատում է մասնագետների, տնտեսագետների լուրջ խումբ։

Առաջարկվող լուծումները տեղայնացնելու, հարստացնելու, գույքագրելու համար, խնդրում ենք գրել, թողնել մեկնաբանություններ, որոնց անպայման կանդրադառնանք։ Միայն միասնական ուժն է հաղթում:

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանին պաշտպանելու է փաստաբան Աբրահամ Բերմանը

Հաջորդ գրառումը

Գիտնականների որոնումները շարունակվում են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գիտնականների որոնումները շարունակվում են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական