Հետաքրիրն այն էր, որ դավաճանի գլխին Հայաստանի զինանշանն էր՝ Արարատ լեռով․ Ավետիք Իշխանյան

51

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

ՇՈՒՏՈՎ

Վարչապետ կոչեցյալ դավաճանը, հերթական բեմադրության ժամանակ «պատմության դասեր» է տվել երեխաներին և ուսուցիչներին։ Այս անգամ,նույնպես այդ արարածը հրաժարվել է Արցախից, հայրենիք համարելով 29 800 քառ․ կմ տարածքը։ Մեր դժբախտությունը համարել է Արարատի և Արագածի, իր ՝ ողորմելու կարծիքով, երազանքի և իրականության մեջ լինելը։ Արդեն այս արարածը , բառի բուն իմաստով փչացնում, ապազգայնացնում, հիշողությունից կտրում է պատանի սերնդին, բոլորին դարձնելով մանկուրտ-քպ-ականներ։ Եվ ամենատհաճը այդ զրույցին ներկա ուսուցիչներն էին, որոնք ժպտալով, նախապես իրենց փոխանցված հարցերն էին ուղղում հայրենիքն ու հայոց պատմությունն ուրացող դավաճանին։
Հետաքրիրն այն էր, որ դավաճանի գլխին Հայաստանի զինանշանն էր՝ Արարատ լեռով։
Սպասենք հերթական օրենսդրական դավաճանությանը, զինանշանի վրա Արարատը Արագածով փոխարինելու մասին, ինչպես նաև «խմբագրելու» Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» անմահ բանաստեղծության տողերը․ «Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»։