Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Համարյա բոլորը փողով գրողներ, հանրությանը լավ հայտնի կեղծ լուրեր տարածողներ և անգամ պաշտոն խնդրած-չստացած նեղացածներ են. Իոաննիսյան

Ուրեմն 96 հոգի, որոնք լրագրող են ներկայանում, մի խումբ ՀԿ-ների դեմ հայտարարություն են տարածել, քանի որ ՀԿ-ները չեն պաշտպանել իրենցից 2-ի քաղաքական շոուն.  96 խմբագիրների ու լրագրողների հայտարարությունը քննադատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Հաջորդիվ նա նկարագրել է իր գործողությունները և մյուս մտքերը.

«Չալարեցի, կարդացի այդ 96 հոգու ցուցակը ու չտեսա գոնե մեկին, ում մասին կարողանաի հանգիստ խղճով ասել, որ «սա մարդ է, ով իր պարտքն է համարում բարեխղճորեն իրականության հաղորդումը»։

Համարյա բոլորը փողով գրողներ, հանրությանը լավ հայտնի կեղծ լուրեր տարածողներ և անգամ պաշտոն խնդրած-չստացած նեղացածներ… Սրանք եթե բոլորով միասին հայկական մեդիա դաշտից դուրս գան` դրանից մեր հանրությունը միայն կշահի։

Հենց սրանց մեծ մասի ստեր տարածելու արդյունքում է, որ Հայաստանում արժեզրկվել է քննադատական խոսքն ու հանրության կողմից ատվել է լրագրողական մասնագիտությունը։

Ամեն քարոզիչ ու ստախոս չի կարող լրագորղ ներկայանալ»։

Ինչպես տեսնում ենք, ըստ իր ընտրած մասնագիտության՝ մարդու իրավուքնների պաշտպանությամբ զբաղվող Իոաննիսյանը 96 խմբագրի ու լրագրողի մասին խոսում է ակնհայտ քամահրանքով, իրոնիայով՝ նրանց մասին խոսելով «սրանք»-ով։

Իրավապաշտպան այս անձը սուտ վկայություն է տալիս, զրպարտում. նա ակնհայտորեն հանցագործության մասին տեղեկություն է հաղորդում՝ նշելով՝ «համարյա բոլորը փողով գրողներ, հանրությանը լավ հայտնի կեղծ լուրեր տարածողներ, քարոզիչ ու ստախոսներ» են։

Դանիել Իոաննիսյանն ունի՞ փաստեր, որ հայտարարությունը ստորագրած խմբագիրները և լրագրողները փողով են գրում՝ բացի, իհարկե, իրենց օրինական աշխատավարձից։ Եթե նա փաստարկնած չի խոսում, այլ ուղղակի ասում է ասելու համար՝ ցեխ շպրտելու համար, ուրեմն նույն հաջողությամբ լրագրողներս կարող ենք նրա մասին ասել՝ փողով է գրում, քարոզիչ է, ստախոս է։