Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից. Նաիրա Զոհրաբյան

26/12/2020
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելի հայրենակիցներ,

Փոքրիկ և քինախնդիր մարդը` Նիկոլը, հրահանգել է իր խորհրդարանական կամակատարներին երկուշաբթի օրը ինձ զրկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն` չստացվեց:

Բայց քանի որ ինքը շատ փոքր մարդ է, և իրեն թվում է, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելն ինձ համար դաժանագույն ողբերգություն կլինի, իր հրաժարականից առաջ որոշել է իր կարծիքով ինձ պատժել:

Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է։

Եվ այո, ես պնդում եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը թուրքին, ովքեր արդարացնում են 5000 զինվորի սպանությունը, ովքեր հենց հիմա արդարացնում են Սյունիքից մաս-մաս հանձնումը ու վաղը արդարացնելու են Սևանի ափամերձ որոշ շրջանների հանձնումը, ինձ համար, շատ մեղմ ասած`անմաքուր մարդիկ են և այո՛, ես էդպիսի մադկանց հայրենիք չեմ հանձնելու:

Եվ այո՛, էդպիսի մարդիկ իրավունք չպիտի ունենան որոշելու իմ երկրի ճակատագիրը։ Որովհետև մի անգամ որոշեցին ու էդ որոշման արդյունքում մենք հանձնեցին Արցախն ու Հայաստանը կանգնեցրեցինք պետականության կորստի առաջ:

Ես ոչինչ չունեմ ասելու «Իմ քայլի» պատգամավորներին. նրանք ընդամենը կատարողներ են, ովքեր երկուշաբթի խելոք կքվեարկեն ու կկատարեն փոքրիկ քինախնդիրի հրահանգը: Ես նրանց անկեղծորեն խղճում եմ։

Նրանցից յուրաքանչյուրի ստորագրությունը կա Արցախը հանձնելու կապիտուլյացիայի տակ։

Սիրելի հայրենակիցներ, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչինչ է ձեր վստահության հանդեպ:

Ես խոստանում եմ ձեզ, որ վստահության այն քվեն, որ տվել եք ինձ որպես պատգամավորի, ահա այդ քվեով շարունակելու եմ պայքարել Նիկոլի ու նիկոլականության դեմ, ինչը համարում եմ մեր պետության ու պետականության ամենամեծ ողբերգությունը` Ցեղասպանությունից հետո: Որպես պատգամավոր շարունակելու եմ իմ բազմաթիվ ազնիվ համախոհների հետ միասին պայքարել երիտհայերի այս իշխանության դեմ, որոնք ջարդեցին մեր պետության ողնաշարն ու հողին հավասարեցրեցին մեր արժանապատվությունը:

Իմ կամքը կոտրել հնարավոր չէ, ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ։ Որպես հանձնաժողովի նախագահ միշտ, այդ թվում պատերազմի օրերին, արել եմ շատ ավելին, քան երիտհայերի այս իշխանության արտաքին գործերի նախարարությունն ու միջազգային կառույցների հետ աշխատող ինստիտուտները, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, որի կատարած աշխատանքը անգնահատելի է:

Որպես միջազգային կառույցներում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող պատգամավոր, շարունակելու եմ իմ համառ աշխատանքը` Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար, շարունակելու եմ զբաղվել ռազմագերիների եւ սոցիալական բոլոր այն խմբերի խնդիրներով, ովքեր դրա կարիքն ունեն:

Ու դրա համար պարտադիր չէ լինել հանձնաժողովի նախագահ:

Ես պատգամավոր եմ, ով ունի ամենակարեւոր մանդատը` ձեր վստահությունը:

Իսկ փոքրիկ քինախնդիրը անպայման հեռանալու է եւ մեկ րոպե անգամ չկասկածեք՝ կանգնելու է դատարանի առաջ ու դա անխուսափելի է: Երկուշաբթի օրը ես չեմ մասնակցելու փոքրիկ քինախնդիրի և նրա կամակատարների կազմակերպած շոուին: Ես նրանց ասելիք չունեմ:

Իմ խոսքը ուղղված է ձեզ, իրապես արժանապատիվ հայեր ու ձեզ հետ միասին, ձեր աջակցությամբ, մենք ուղղելու ենք մեր պետության ճկված ողնաշարը, որովհետեւ Նիկոլի և նիկոլականության աղետի արդյունքում Հայաստանն ու Արցախը կանգնել են ծանրագույն խնդիրների առաջ:

Իսկ փոքրիկ քինախնդրին ես անկեղծորեն խղճում եմ: Նրա ճակատին այլեւս սեպագիր դաջված է դավաճանի խարանը, ինչը հայ ժողովրդի պատմության որևէ էջում այլև հնարավոր չի լինելու մաքրել:

Դրանից մեծ խարան հայի համար չկա:

Իսկ ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանը կոտրվածքներ է ստացել

Հաջորդ գրառումը

Պատերազմի ընթացքում Արցախի Մարտունու 950 տնից 850-ը վնասվել է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմի ընթացքում Արցախի Մարտունու 950 տնից 850-ը վնասվել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական