Հայտարարությունը, որ «իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է», առաջին հայացքից անձնական կյանքի թեմա է։
Բայց երբ այն ուղեկցվում է՝
• գույքային հայտարարություններով,
• սոցիալական ինքնապատկերմամբ («ես տուն չունեմ», «միլիոնատեր չեմ», «ոտքով եմ քայլելու»),
• հնարավոր քրեական պատասխանատվության ակնարկով,
• թանկարժեք նվերների վերադարձով պետությանը,
— սա արդեն դառնում է քաղաքական հաղորդակցության կառավարվող ակցիա։
PR տեսանկյունից սա շատ կոնկրետ գործիքակազմ է։
1.
Վիկտիմիզացիայի (victim framing) մեխանիզմ
Երբ նշվում է․
• «Ես տուն չունեմ»,
• «Վարձով եմ ապրելու»,
• «Չեմ ունենալու պետական պահպանություն»,
ձևավորվում է «պարզ մարդու» կերպար։
Սա հանրային համակրանքի ակտիվացման դասական մեխանիզմ է։
Քաղաքական հաղորդակցությունում սա օգտագործվել է բազմիցս։
Օրինակ՝ Վլադիմիր Պուտինը տարիներ շարունակ կառուցել է «համեստ, ֆիզիկապես ակտիվ, պարզ կյանքի» կերպար։
Նույն կերպ Զելենսկին իր քաղաքական մուտքը կառուցեց «սովորական մարդու» նարատիվի վրա։
2.
Նախահարձակ ճգնաժամային կառավարում (preemptive crisis communication)
Հակակոռուպցիոն կոմիտեի հարցուպատասխանից հետո քրեական պատասխանատվության հավանականության մասին ակնարկը՝
սա նախապես մեղմելու քայլ է։
PR-ում սա կոչվում է՝
Issue inoculation — հանրությանը «վարակում ես» թեմայով փոքր դոզայով, որպեսզի մեծ հարվածը ավելի թույլ ընկալվի։
Օրինակ՝ Էմանուել Մակրոն մի քանի սկանդալների ժամանակ նախապես մեկնաբանել է մեղադրանքները՝ մինչև մեդիա պայթյունը։
3.
«Այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ»,
«Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»։
Սա agenda control է։
Քաղաքական PR-ում սա նշանակում է՝
քո փոխարեն մեդիան օրակարգ չձևավորի։
Նման տեխնիկա կիրառել է Հիլարի Քլինթոնը իր սկանդալներից հետո՝ փորձելով փակել թեման մեկ հայտարարությամբ։
Բայց փորձը ցույց է տալիս՝
արգելքը հաճախ հակառակ էֆեկտ է տալիս, և մեծացնում հետաքրքրությունը։
4.
Թանկարժեք նվերների վերադարձը պետությանը՝
սա ուժեղ սիմվոլիկ քայլ է։
PR լեզվով սա moral signaling է՝
«Ես ոչինչ չեմ թաքցնում» մեսիջ։
Նման սիմվոլիկ քայլեր կիրառել են տարբեր առաջնորդներ նախընտրական փուլերում՝
հանրային վստահությունը վերակառուցելու նպատակով։
5.
Եթե քաղաքական դաշտում մոտենում է ընտրական ցիկլ, ապա․
• Տեղի է ունենում իմիջի վերադասավորում
• Կառուցվում է «անկախ, պայքարող, միայնակ, բայց ազնիվ» կերպար
• Սոցիալական համակրանքը ակտիվացվում է
• Հնարավոր իրավական ռիսկերը նախապես շրջանակվում են
Սա կոչվում է Image Reset Strategy։
Քաղաքական տեխնոլոգիայում սա հաճախ օգտագործվում է՝
նախքան նոր փուլ մտնելը։
6.
• Սիլվիո Բեռլուսկոնի — անձնական սկանդալների ֆոնին հանրային կերպարի վերակառուցում
• Դոնալդ Թրամփ — սկանդալների ժամանակ անձնական պատմության միջոցով բազայի մոբիլիզացիա
• Բորիս Ջոնսոն — անձնական կյանքի թեմաների քաղաքական ֆրեյմավորում
Հարցը մնում է մեկ՝
արդյոք հանրությունը դա կընդունի որպես անկեղծություն, թե որպես հաշվարկված քայլ։
Աշխեն Վիրաբյան








