Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էթնիկ զտման դասագրքային օրինակ

13/01/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, շրջափակման մեջ է վերջինիս կողմից։ Եվ մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մշտապես հայերով բնակեցված, Եվրոպայում քրիստոնեության տարածումից տասմանյակներ առաջ թվագրվող հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով շրջապատված ամենահին հայկական բնօրրանում ապրող ավելի քան 120 հազար հայեր կտրված են աշխարհից»։ Այս մասին բրիտանական հեղինակավոր Тime պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման դասագրքային օրինակ է» խորագրով հոդվածում Հայաստանի չորրորդ նախագահը ներկայացնում է, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայանում են իբր թե «բնապահպան ակտիվիստներ», 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Նախ պակասեց սննդի և դեղորայքի հոսքը, այնուհետև աստիճանաբար ընդհանրապես սպառվեցին բնականոն կյանքը շարունակելու համար անհրաժեշտ պաշարները: «Մի վայր, որն ամեն օր ստանում էր 400 տոննա սննդամթերք և դեղորայք, այժմ լավագույն դեպքում օրական հազիվ մի քանի մեքենա օգնություն է ստանում։ Հիվանդանոցներն անորոշ ժամանակով կասեցրել են վիրահատությունների իրականացումը։ Երեխաները քաղցած են։ Քանի որ օդի ջերմաստիճանը նվազում է  -4-ից, վառելիքի խիստ կարիք է զգացվում, և ընտանիքները ստիպված սկսում են այրել թափոնները, որպեսզի կարողանան տաքացնել տները։

Հայերը՝ որոնք 20-րդ դարում խորհրդային իշխանության տակ հայտնվելուց առաջ Օսմանյան կայսրությունում տևական ժամանակ ենթարկվել են ցեղասպանության, 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից»,- գրում է Արմեն Սարգսյանը։

Նա նշում է, թե ինչպես պատմականորեն հայկական տարածք Արցախը, հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը, 1921 թվականին Ստալինը հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ նպատակ ունենալով  ավելի հեշտ հսկողության տակ պահել Խորհրդային Միության բազմազգ բնակչությանը։ «1988 թվականին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը չեղարկելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու և  իր հայկական ինքնությունը պաշտպանելու  օգտին։ Ինքնորոշման այս համարձակ գործողությունը, սակայն, պատճառ դարձավ, որպեսզի նոր կոտորածներ իրականացվեն հայերի դեմ, որոնց ցանկությունը չհարգվեց»,- գրում է Հայաստանի չորրորդ նախագահը։

Հոդվածում նա նաև նշում է, որ հայերը հաղթեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) առաջին պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը, երբ Արցախը հռչակեց իր ինքնիշխանությունը:

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ պահին, Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ ու ներգրավվածությամբ, որոշեց անսպասելի հարձակում գործել, որն այժմ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) երկրորդ պատերազմ ։

«Ադրբեջանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց այնտեղ բնակվող մարդկանց։ Մարտի դաշտում նրա հաջողություններին հետևում էին դաժան ջանքերը ՝ վերացնելու հայկական պատմության բոլոր հետքերը։ Մինչ Հայաստանն իր մայրաքաղաքում պահպանում է միջնադարյան մզկիթը, հիանալի հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ և ողջունում է բոլոր հավատքի մարդկանց, Ադրբեջանն անցել է հայկական եկեղեցիների ձևախեղմանն ու ոչնչացմանն այն տարածքներում, որոնք իր քաղաքականության հետևանքով անցել են իր հսկողության տակ։ Հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մարդասիրական ճգնաժամը, որին ականատեսն ենք լինում այժմ, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որն աշխարհը հրաժարվում է տեսնել, էթնիկ զտման դասագրքային օրինակ է։ Ավելի քան մեկ տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում և՝ Genocide Watch-ը, խիստ նախազգուշացմամբ են հանդես եկել այն մասին, որ Ադրբեջանի շրջափակումը «Ցեղասպանության մասին կոնվենցիայի բառերով ասած՝ նպատակ ունի կանխամտածված կերպով ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որոնց նպատակն ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից հստակեցված՝ մարդկության դեմ հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են»:

Արցախում հայերի միակ փրկօղակն այն բարակ ճանապարհն է, որը նրանց կապում է Հայաստանին։

Տեղի և  հայկական սփյուռքի համայնքների կամավորներն  անում են հնարավոր ամեն բան՝ օգնելու համար։ Սակայն նման ջանքերը միայնակ հաջողության չեն հասնի։ Պատմությունը, մասնավորապես հայոց պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցեղասպանական արշավի հաջողությունը մշտապես կախված է աշխարհի լռությունից։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ասի իր խոսքը»,- եզրափակել է իր հոդվածն Արմեն Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մհեր Մարգարյանն ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի ԱԺ նախագահը Երևանում մտահոգված է Արցախով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի ԱԺ նախագահը Երևանում մտահոգված է Արցախով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական